Կիևը բացատրություն է պահանջել Չինաստանից
![]() Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը բացատրություն է պահանջել Չինաստանից՝ կապված այն տեղեկատվության հետ, որ ուկրաինացի զինվորականները Դոնեցկի մարզում գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների։ «Մենք խստորեն դատապարտում ենք Չինաստանի քաղաքացիների մասնակցությունն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին, ինչպես նաև նրանց մասնակցությունն ուկրաինական զորքերի դեմ ռազմական գործողություններին: Մենք Ուկրաինայում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել ենք Արտաքին գործերի նախարարություն՝ դատապարտելու այս փաստը և բացատրություն պահանջելու»,- գրել է նախարար X-ում։ Սիբիգան նշել է, որ Չինաստանի քաղաքացիների մասնակցությունը Ռուսաստանի զավթարար բանակի՝ Ուկրաինայում վարած մարտերին խաթարում է Պեկինի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատու մշտական անդամի վստահությունը և կասկածի տակ է դնում Չինաստանի հայտարարած խաղաղ դիրքորոշումը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
