Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Սարիկ Մինասյանը՝ Շիրակի մարզպե՞տ

260
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 16:48
Սարիկ Մինասյանը՝ Շիրակի մարզպե՞տ

Համացանցում լուրեր են տարածվել, որ Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին լուրջ պաշտոնի են նշանակելու: Ասում են՝ նա փոխարինելու է Շիրակի մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Առուշանյանին: Վերջինիս պաշտոնանկության մասին լուրերը շրջանառվեցին այն ժամանակ, երբ ՔՊ-ն Գյումրիում պարտվեց ընդդիմությանը: Պատճառաբանվում էր, որ նա ձախողել է Մինասյանին քաղաքապետ դարձնելու գործընթացը: Ըստ լուրերի՝ Մինասյանին նշանակելով մարզպետ, ՔՊ-ն փորձում է իր համար շահավետ պայմաններ ապահովել 2026-ին սպասվող համապետական ընտրություններում:

Մեկ այլ լուրերի համաձայն՝ ՔՊ-ական ակտիվն առաջարկել է Սարիկ Մինասյանին նշանակել Սոցապ նախարար։