«Զելենսկին խափանեց օգտակար հանածոների պարզ գործարքը». Բեսենտ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ էր ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ, բայց «նա խափանեց աշխարհի ամենապարզ գործարքը»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ «Մենք պատրաստվում էինք համաձայնագիր ստորագրել ուկրաինացիների հետ, և դա մի քանի բան կտար. նախ՝ դա կխորացներ ԱՄՆ-Ուկրաինա գործընկերությունը: Երկրորդ՝ ազդանշան կլիներ Ռուսաստանի ղեկավարության համար, որ ԱՄՆ-ն Ուկրաինային մենակ չի թողնում: Եվ, ամենակարևորը՝ դա ամերիկացի ժողովրդին ցույց կտար, որ մենք տնտեսապես մոտիվացված ենք, և որ մենք պարզապես հսկայական դրամաշնորհներ չենք տալիս, ինչպես ԱՄՆ ՄԶԳ-ի դեպքում էր», - ասել է Բեսենտը: «Նա հասավ Օվալաձև գրասենյակ և խափանեց այն, ինչը պետք է լիներ աշխարհի ամենահեշտ գործարքը», - եզրափակել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Զելենսկու Սպիտակ տուն այցից և Թրամփի հետ վիճաբանությունից հետո կողմերն ընդհատեցին բանակցությունները։ Մարտին ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցել էր համաձայնագրի նոր տարբերակը։ «European Pravda»-ն, հղում անելով փաստաթղթին, գրել է, որ այն նման է առաջին տարբերակին, որը Զելենսկին մերժել էր։ Համաձայնագիրը վերաբերում էր Վաշինգթոնի կողմից տրամադրվող ռազմական օգնության փոխհատուցմանը։ Ուկրաինայի նախագահը դեմ էր արտահայտվել այդ գաղափարին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
