«Երևանի կենտրոնում մեզ սպասում է այրող արևն ու խեղդող փոշին». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսքս ուղղում եմ ոլորտի մասնագետներին՝ բժիշկներին, կենսաբաններին, էկոլոգներին, ճարտարապետներին, ովքեր հետևում են Երևանում տեղի ունեցող էկոցիդի: 2023-ից ի վեր Երևանում կատարվողը բոլորիդ երեխաներին և թոռներին դատապարտում է։ Օդի աղտոտվածությունն ու թթվածնաքաղցը երևանցու առօրյան են… Բոլորին ստում են հեռուստաեթերից, որ հուդայածառերն ու կատալպաները թեղուց ավելի ֆունկցիոնալ են, թեղիները «ոջլոտ» են, փտած և այլն։ Նայե՛ք 25 տարվա 5-6մ հուդայածառին ու հատված 13-15մ թեղուն, պարզ չէ՞, որ լրիվ տարբեր ծառեր են, նույնն էլ սանիտարական դերը՝ չիթն ու բրեզենտն են հավասարեցնում։ Հատողների շահը պարզ է, նաև՝ ստորագրող գրպանային գիտնականներինը, որոնք միշտ էլ եղել են, նրանք ինչ ասես չեն ստորագրի 30 արծաթով, բայց դո՛ւք, հարգելիներս, ինչո՞ւ եք թույլ տալիս… Ծառերը լուռ հեռացան՝ իրենց հետ տանելով բոլորիս կյանքի վահանը։ Հետայսու Երևանի կենտրոնում մեզ սպասում է այրող քաղցկեղածին արևը, շլացնող լույսը, խեղդող փոշին և խլացնող աղմուկը»: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
