Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ.

«Թելեգրամ»-ում ակտիվացել են հայերեն բովանդակություն տարածող, անհայտ ծագմամբ ալիքներ». Արամ Թորոսյան

204
Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 18:18
«Թելեգրամ»-ում ակտիվացել են հայերեն բովանդակություն տարածող, անհայտ ծագմամբ ալիքներ». Արամ Թորոսյան

«Թելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ, առկա են որոշ տեղեկություններ, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս մասին զգուշացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները»,- նշել է Թորոսյանը:

Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ ռազմական գերատեսչությունից հորդորում են ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։

Աղբյուրը`   Արամ Թորոսյան