ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
![]() ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք կկարողանաք կարևոր ներդրում ունենալ ՈՒԵՖԱ-ի և, ինչը ամենակարևորն է, մեզ բոլորիս միավորող համաշխարհային սպորտի զարգացման գործում: Լավագույն մաղթանքներս եմ հղում և ցանկանում եմ հաջողություն ու համարձակություն առջևում առկա բոլոր մարտահրավերների դեպքում: Հարգելի՛ նախագահ, անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը», - մասնավորապես, ասված է շնորհավորական նամակի մեջ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
