Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Արսեն Թորոսյանը շուտով կհայտարարի, որ Հայաստանի սուվերենությունը պետք է պաշտպանել պռոշյանցիներից». Հայկ Խանումյան

242
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 21:48
«Արսեն Թորոսյանը շուտով կհայտարարի, որ Հայաստանի սուվերենությունը պետք է պաշտպանել պռոշյանցիներից». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պռոշյան գյուղի բնակիչներն իրենց խնդիրներն այսօր էլ բարձրացրել են կառավարության շենքի առջև։ Արսեն Թորոսյանն ու քպամերձ փորձագետները շուտով կհայտարարեն, որ սա Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է, և որ Հայաստանի սուվերենությունը պետք է պաշտպանել պռոշյանցիներից։ Նիկոլ Փաշինյանն էլ կհայտարարի, որ կայսրությունը շարունակում է ազդել մեր մտքերի վրա՝ հաշվի առնելով, որ Պերճ Պռոշյանը ապրել ու ստեղծագործել է ռուսական կայսրության շրջանում։ ՔՊ կից որոշ ՀԿ ներկայացուցիչներ այցեր կկազմակերպեն Պռոշյան՝ բնակչությանը համոզելու, որ տրանսպորտի խնդիրը ռուսական կայսրության թողած ականն է՝ ոչնչացնելու մեր ինքնիշխանությունը»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան