Մակրոնն ու Սթարմերը քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի և Ուկրաինայի վերաբերյալ հարցեր
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Վաշինգթոնի նոր մաքսատուրքերին հակազդելու միջոցների, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր։ «ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված հարվածի ֆոնին մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ համակարգելու մեր դիրքորոշումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում», - գրել է Մակրոնը X-ի իր էջում՝ Բրիտանիայի վարչապետի հետ զրույցից հետո։ «Առևտրային պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից»,-նշել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Ուկրաինային աջակցելու հարցը։ «Մենք շարունակում ենք մտածել ուկրաինացիներին երկարաժամկետ օգնություն տրամադրելու մասին, առաջին հերթին մենք մտադիր ենք օգնություն ցուցաբերել ուկրաինական բանակին, որը կմնա պաշտպանության առաջին գծում»։ Բացի դրանից՝ Ֆրանսիայի նախագահի խոսքով, քննարկվել է «շփման գծից հեռու գտնվող զսպող զորակազմի հնարավոր ձևավորման հարցը»։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
