«Թուլությունը երբեք պատերազմներ չի դադարեցրել»․ Զելենսկին՝ ԱՄՆ արձագանքի մասին
934
Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 23:03
![]() Զելենսկին կրկին քննադատել է ԱՄՆ դիրքորոշումը՝ Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքին Ռուսաստանի հասցրած հրթիռային հարվածի վերաբերյալ։ «Լռել այն մասին, որ հենց Ռուսաստանն է սպանում երեխաներին՝ բալիստիկ միջոցներով, վտանգավոր է: Դա միայն մղում է Մոսկվայի տականքներին շարունակել պատերազմը և անտեսել դիվանագիտությունը: Թուլությունը երբեք պատերազմներ չի դադարեցրել», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ երեկոյան ելույթում: Ավելի վաղ Զելենսկին թույլ է համարել «ԱՄՆ-ի նման ուժեղ երկրի ու ժողովրդի արձագանքն» այդ հարվածի վերաբերյալ, որը, ԱՄՆ-ն «վախեցել է անգամ ռուսական անվանել»։ Հիշեցնենք՝ Ռուսաստանն այսօր հրթիռային հարված էր հասցրել ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքին, որի հետևանքով 19 մարդ, այդ թվում՝ 9 երեխա է զոհվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
