«Եվրոպական զորակազմի տեղակայման հարցում շոշափելի առաջընթաց կա»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թելեգրամում գրառում է կատարել «շոշափելի առաջընթացի» մասին, որը ձեռք է բերվել նախօրեին Կիևում կայացած՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի շտաբների պետերի՝ ծովակալ Թոնի Ռադակինի և գեներալ Թիերի Բուրկարի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը քննարկվել է «վստահություն հաղորդող» ուժերի տեղակայման հարցը, որը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «կամեցողների կոալիցիան» համարում է Ուկրաինայի դեմ ռուսական նոր ագրեսիան կանխելու միջոցներից մեկը, եթե հրադադար ձեռք բերվի։ Մոսկվան այդ գաղափարը դիտարկում է որպես բացահայտ թշնամական: «Կա շոշափելի առաջընթաց, հայտնի են առաջին մանրամասները, թե ինչպես կարող է տեղակայվել անվտանգության գործընկերների զորակազմը», - գրել է Զելենսկին՝ առանց մանրամասներ հաղորդելու: «Կամեցողների կոալիցիայի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ ապրիլի 10-ին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
