Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանում ավարտվում է ռուսական թալանը, մեծ թափով ընթանում է եվրոթալանը». Կարեն Հեքիմյան

83
Այսօր, 18:36
«Հայաստանում ավարտվում է ռուսական թալանը, մեծ թափով ընթանում է եվրոթալանը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում գրեթե ավարտվում է ռուսական թալանը, փոխարենը՝ մեծ թափով ընթանում է եվրոթալանը:
«ՀԷՑ», «Գազպրոմ», երկաթուղի, կապ, ոսկու հանքեր, Պղնձամոլիբդենային կոմբինատ, այլ հանքեր, ալյումինի գործարան, Արցախ, այլ տարածքներ և այսպես շարունակ: Այդ հիմնարկներով և տարածքներով արդեն անցել է ռուսական «սապոգը»: Այժմ «եվրոսապոգի» հերթն է:
VFS. GLOBAL կազմակերպությունը ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և ՀՀ քաղաքացիների միջև «էքսկլյուզիվ» միջնորդ է (՞): Այսինքն, այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ՀՀ-ում Լիտվայի դեսպանության հետ ինչ-որ առնչություն ունենալ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ (՞՞՞) սրանց դիմել: Դե, սրանք էլ ինչ ուզում, այն էլ անում են, չափ ու սահման չեն ճանաչում: Այլ կերպ ասած՝ բեսպրեդել են: Օրինակ՝ մեկ անձի հաշվարկով, վիզայի համար սրանց դիմելն արժի 57500 ՀՀ դրամ: Սրանք, իրենց ասելով «հարմար և շքեղ» ծառայությունների հավելված ունեն: Մեկ թուղթ պատճանահանելը արժի 50 ՀՀ դրամ, դիմում լրացնելը՝ 2000 ՀՀ դրամ, լուսանկարվելը՝ 1800 ՀՀ դրամ, մեկ անձնագիր առաքելը՝ 3500 ՀՀ դրամ: Հարմար է, չէ՞: Շքեղ է, չէ՞:
Ասեմ, որ միայն սրանք չեն թալանով զբաղված: «Եվրոթալանի» մեջ ընդգրկված են Հայաստանում գրեթե բոլոր եվրոպական պետությունների դեսպանությունները: Մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ «Եվրոթալանի» հավաքականից հանել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը (German Embassy Yerevan):
Ի տարբերություն ռուսականի, «եվրոթալանը» վարպետորեն քողարկվում է «ծառայություններ» անվան տակ: Եվ, որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, թե ինչու են «եվրոծառայությունները» ՊԱՐՏԱԴԻՐ բնույթ կրում: Եվ, եթե եվրոպական պետությունների դեսպանությունների գործառույթները պետք է «միջնորդներն» իրականացնեն, ապա ինչների՞ս է պետք դեսպանությունները»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան