«Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Քրյուգերի էֆեկտ». Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023 ստուգատեսի արդյունքները։ Հայաստանի 4-րդ դասարանի աշակերտներն արձանագրել են առաջընթաց Մաթեմատիկայից, հետընթաց՝ Բնագիտությունից։ 58 երկրների շարքում Մաթեմատիկայից 32-րդ տեղում ենք, Բնագիտությունից՝ 45-րդ։ Այս ստուգատեսում մի մտահոգիչ ցուցանիշ կա Հայաստանի համար։ Բացի թեստերից, աշակերտներին հարցեր են տրվում վերաբերմունքը պարզելու նպատակով։ Օրինակ՝ «Բնագիտությունը հեշտ եմ սովորում» պնդմանը աշակերտները պետք է պատասխանեն «լիովին համաձայն եմ», «մասամբ համաձայն եմ», «մասամբ համաձայն չեմ», «համաձայն չեմ» տարբերակներով։ Եվ ահա Հայաստանի 4-րդ դասարանցիների 41%-ը նշել է, որ իրեն շատ վստահ է զգում Բնագիտություն սովորելիս։ Սինգապուրի աշակերտների միայն 27%-ն է իրեն վստահ զգում Բնագիտություն սովորելիս։ Հայաստանի դպրոցականների միջին ցուցանիշը Բնագիտությունից 457 միավոր է, Սինգապուրինը՝ 607։ Մաթեմատիկա սովորելիս իրեն շատ վստահ է զգում Հայաստանի դպրոցականների 35%-ը, Սինգապուրի դպրոցականների 23%-ը։ Հայաստանը և Սինգապուրը Մաթեմատիկայից համապատասխանաբար ունեն 513 և 615 միջին միավոր։ Այսպիսով, Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Քրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես։ Չի բացառվում, որ Հայաստանի դպրոցականները չեն հասկացել հարցի իմաստը և փորձել են դպրոցի, ուսուցչի մասին լավ բան գրել։ Ամեն դեպքում, Դանինգ-Քրյուգերի էֆեկտը մեծ տարածում ունի մեր հասարակությունում։ Քանի՞ մարդ է Հայաստանում պաշտոնից հրաժարվել՝ գիտելիքների և փորձի պակաս ունենալու պատճառաբանությամբ»։ Աղբյուրը` Սերոբ Խաչատրյան |
«Ծանր է այն ազգերի վիճակը, ովքեր ստեղծում են ամենազոր հերոսների կերպարներ». Արգիշտի Կիվիրյան
3701:06«Հայաստան պետության գոյության համար միայն մեկ տեսական և գործնական հնարավորություն կա». Արա Պողոսյան
4900:48Արագածոտնի Կոտայքի մարզերում ձյուն է տեղում
4800:36Տևական ժամանակով ջուր չի լինի
5900:30«Սիրիացի պատվախնդիր ու խիզախ երիտասարդները ձեզ Սիրիայից կվտարեն». Այաթոլլահ Խամենեի
5800:24«Տվեց անցավ». Արմեն Դուլյան
65Երեկ, 23:30