«Պետական կառույցները զբաղեցնում են պետությանը պատկանող շենքեր․ սա ծախս է պետության համար»․ Վահե Հովհաննիսյան
![]() «Բարելավել ենք բյուջեի վերլուծական կարողությունները՝ տարբեր ուղղություններից, տարբեր կողմերից, մի էական հարց կա, որը վերաբերվում է բյուջետային ցիկլին»,- այսպիսի հայտարարություն արեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 25-ի ամփոփիչ ասուլիսում։ Նա նշեց, որ նպատակ էին դրել մի փոքր փոփոխել բյուջետային պրոցեսը, և այստեղ մի համարձակ քայլի են գնացել՝ միջնաժամկետ ծրագիրը, որը հաստատվում էր հունիսին, դարձրել են ֆիսկալ շրջանակ։ «Նորամուծություն ենք արել, որը արդեն 2025 թվականի բյուջեում կերևա, սա վերաբերվում է վարձակալական վճարներին, ինչպես գիտեք, պետական կառույցները զբաղեցնում են պետությանը պատկանող շենքեր, որի համար վարձավճար չեն տալիս, բայց ըստ էության, եթե հաշվապահական տեսանկյունից նայենք, սա ծախս է պետության համար, և կարծում ենք, որ այսուհետև այդ վարձակալական գույքի արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է նույնպես արտացոլված լինի, հետագայում կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի կոնկրետ բյուջեներում ծախսեր նախատեսենք այս ուղղությամբ, որպեսզի հստակ լինի, թե ամեն գործառույթ իրականացնելու համար հանրությունը որքան ծախս է անում»,- եզրափակեց նախարարը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
