Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում են հարցումները տարբեր երկրներից: Գրել էինք, որ դեռևս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության և այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան: Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«ՔՊ-ական համայնքապետը շատ էժան գներով երկու հողամաս է օտարել «Գետափ»-ի տիրոջը». Ոսկան Սարգսյան
3913:30«Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներն այս կայքում հավաստի չեն»․ Արսեն Թորոսյան
5113:06«Տիչինա փողոց․ մարտի դաշտերը փառք են»․ Վարդան Ղուկասյանը հրապարակել է քաղաքացու նամակը
6811:12«Փաստորեն COVID-ն էր մեղավոր». Արթուր Խաչատրյան
7811:00«Այս գաղջ իրավիճակում մի լուսավոր դեպք պատմեմ»․ Մարինա Խաչատրյան
7110:24«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
9209:24