Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում». Նատալի Լուազո

76
Այսօր, 11:18
«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում». Նատալի Լուազո

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպետք է ունենան։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում։

««Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպետք է ունենան։ Կապը լինելու է որպես խաղաղության համաձայնագրի դրական արդյունք՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, այլ ոչ թե որպես նախապայման»,-շեշտել է Լուազոն։

Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է երկու երկրների ընդհանուր նպատակը լինի։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հարգել երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պատգամավորը նաև հիշեցրել է Բաքվում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով անազատության մեջ գտնվող հայ գերիների մասին․ «Եկեք չմոռանանք նաև բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցը և հարգանքը մշակութային ժառանգության նկատմամբ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: