Հայկական արծվագորգի զարդանախշը` ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
![]() Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ը գրում է. «Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական նվաճումն ու հայ բնակչության էթնիկ զտումները փառաբանող «Հաղթանակի զբոսայգու» կենտրոնում արցախյան ավանդական հայկական «Արծվագորգի» զարդանախշով հուշարձան է տեղադրել և այն միջազգային դիտորդներին ներկայացրել COP 29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովին: Ինչպես նշում է քաղաքագետ Սոսի Թաթիկյանը, այս գործողությունը հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին ռազմական ագրեսիա և էթնիկ զտում փառաբանող հերթական հուշարձանի կառուցումն է Ադրբեջանում։ Հարկ է նշել, որ հրապարակի կենտրոնի զարդանախշը՝ Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-ի կենտրոնական նախշն է։ «Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է։ Ըստ մասնագետների, այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, ապա և զրադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր Արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշ միջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով։ Հարկ է նշել, որ արցախյան գորգագործական ավանդույթների յուրացումը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է կազմում: Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։ Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ, այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությունից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների»։ |

«Ջենիֆեր Լոպեսի համերգից ինչքա՞ն գումար է վերադարձվել բյուջե»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
14007.01.2026, 16:00
«Դերասան Վահագն Սիմոնյանը շարունակում է անտուն մնալ»․ Մանուկ Սուքիասյան
16207.01.2026, 14:00
Փարիզում վանդալը կոտրել և գողացել է Ժաննա դ'Արկի արձանի սուրը
43303.01.2026, 00:08
«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Այա, վեր կաց, դու պար եկ» (տեսանյութ)
17801.01.2026, 01:30
Ամբողջովին ժայռի մեջ փորված Հորթունի եկեղեցին (լուսանկար)
18928.12.2025, 21:48
Մահացել է Բրիջիթ Բարդոն
80228.12.2025, 13:57
