Գերմանիան դադարեցրել է Վրաստանի համար նախատեսված 237 միլիոն եվրոյի նախագծերը
![]() Գերմանիան դադարեցրել է Վրաստանի համար 237 միլիոն եվրոյի նախագծերը երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Փեթեր Ֆիշերը։ Նա նշել է, որ Գերմանիան «ափսոսանքով» դադարեցրել է Վրաստանի հետ նախագծերը։ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն ու նախարար Սվենյա Շուլցեն այսպես են արձագանքում Վրաստանի՝ ԵՄ ուղղուց շեղվելուն և բողոքի ցույցերը ցրելուն։ «Մենք դադարեցրել ենք կանաչ ջրածնի, էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը: «Քաղաքացիական հասարակությանն ու օրենքի գերակայությանն աջակցությունը շարունակվում է»,- ասել է Ֆիշերը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԵԱՀԿ ավելի քան 30 մասնակից պետություններ դատապարտել են վրացական իշխանությունների կողմից եվրոպամետ ցույցերի կոշտ ճնշումը։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
