«Նոր արհավիրք է սպասվում․ ցիրկ ու գժանոց են սարքում, որ չհասկանանք»․ Էդմոն Մարուքյան
«Ի՞նչ է տեղի ունենում․ սպասվում են ընտրություններ, և մեզ բոլորիս ուզում են զբաղեցնել այնպիսի թեմաներով, որոնցով զբաղեցրել են դեռևս 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ իսկ դա ո՞րն է. բանավեճ նախկինների հետ»,- այս մասին «24Նյուզ»-ի եթերում նշեց ԼՀԿ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին ուղղված բանավեճի հրավերին։ «Մեկն ասում է stop, ես եմ ասում այդ stop-ը․ ապագայի մասին խոսակցություն կա՞, ներկայի մասին խոսակցություն կա՞, ո՞ւր է խաղաղության պայմանագիրը, ո՞ւր են ՀՀ ռազմագերիները, Ադրբեջանի զորքերը ե՞րբ են դուրս գալու ՀՀ տարածքներից․ սրանք են բանավեճի թեմաները։ Փաշինյանը բանավեճի է հրավիրել ՀՀ երեք նախագահներին, եթե այդ մարդիկ քաղաքական հայտ չեն ներկայացրել, ի՞նչ կա նրանց հետ բանավիճելու․․․ Սա ծուղակ է»,- նկատեց ԼՀԿ ղեկավարը։ Մարուքյանն ընդգծեց, որ սրանով Փաշինյանն ուզում մոլորեցնել ժողովրդին։ «Ուզում են գզվրտոցի դիտորդ դարձնել, ու հետո ընտրությունների ժամանակ ասեն՝ ժողովո՛ւրդ ջան, դե հիմա Ռոբերտ Քոչարյանն ա, Սերժ Սարգսյանն ա, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ա, ո՞ւմ եք ընտրում։ Խոսակցությունը դրա մասին է, ոչ թե խաղաղության․․․ Մարդ չկա, որ խաղաղությանը դեմ լինի։ Ուղղակի հարցն այն է, որ վարվող քաղաքականությունը խաղաղության մասին չէ, այդ քաղաքականությունը մեզ խաղաղություն չի բերում, այլ մեզ տանում է նոր արհավիրքի, նոր պատերազմի, որովհետև մեր առջև ծառացած խնդիրներն անտեսվում են և այլ կեղծ օրակարգեր են մեզ հրամցվում, այնպես, ինչպես 2020թ․ եղավ, որից հետո եղավ պատերազմ․․․ Նույն իրավիճակն է հիմա։ Դիմացը ընտրություններ կան, պետք է ժողովրդին զբաղեցնել, ինչ-որ բաներ անել, ցիրկեր անել, գժանոց սարքել ամբողջ երկիրը, որ բոլորը զբաղված լինեն, չհասկական՝ ինչ է կատարվում, և հոպ՝ ընտրություններ են, և պատրաստ է ո՞վ, միայն իշխանությունը, պատրաստ չեն ո՞վքեր, բոլոր առողջ, նորմալ ուժերը․ այդ ուղղությամբ է գնում, բայց ամեն ինչ անելու ենք, որ այդ ծուղակը չձևավորվի, մարդիկ չընկնեն այդ ծուղակը, և կարողանանք փոխել բոլոր իշխանավորներին՝ վարչապետից ու նախագահից սկսած՝ մինչև պատգամավորներ»։ |
«Հատված՝ Ալիևի՝ այս տարվա հունվարի ելույթից». Տաթևիկ Հայրապետյան
8303:06Աննա Հակոբյանը նպատակ է դրել կրթել Էդգար Ղազարյանին
8700:18«Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ չի քննարկի»․ Երկրորդ նախագահի գրասենյակ
7700:06«Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի»․ Արման Մուսինյան
95Երեկ, 23:48«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, հակառակ դեպքում ժողովրդին կօգնեմ՝ հետևություններ անել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
99Երեկ, 23:12«Խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ»․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
83Երեկ, 22:36