«Արդեն ժամանակն է, որ Փաշինյանին այցելեն իրավապահները»․ Սեյրան Օհանյան
Փաշինյանը ստում է, և նրա բոլոր գործողությունները հանգեցրել են բանակցային գործընթացի ձախողման, Արցախի հանձնման և պարտության։ «Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Հանցագործություն թույլ տվեց Նիկոլ Փաշինյանը, որ գալով իշխանության, չցանկացավ ուսումնասիրել՝ ինչ արդյունքի ենք հասել բանակցային գործընթացում։ Այն ժամանակ պետք է բանավեճի հրավիրեր նախկին նախագահներին, որպեսզի հասկանար, թե ինչ ուղղությամբ և ինչ տրամաբանությամբ պետք է շարունակվեր Արցախի շուրջ բանակցային գործընթացը։ Բանակցային ֆորմատը փոխելով՝ նա ջախջախեց ամբողջ պոտենցիալը․․․ Եվ հիմա բացահայտ սուտ, մանիպուլյացիոն գործողություններով փորձում է իր բոլոր ձախողումները, կատրած հանցագործությունները գցել ուրիշների վրա․․․ Քանի որ Փաշինյանը հանցագործություն է կատարել և ձախողել բանակցային գործընթացը, նա փորձում է հանրության մեջ երկրորդ ուղղություն ձևավորել, որին մասամբ կաջակցեն քաղաքացիները։ Նա Արցախը ճանաչեց՝ որպես Ադրբեջանի մաս, ինչը հանգեցրեց Արցախի հայաթափման, ցեղասպանություն է տեղի ունեցել, և նա հիմա պետք է փորձի կոծկել դա։ Ոչ թե նախագահները պետք է գնան Փաշինյանի հետ բանավեճի, այլ, ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ նրան այցելեն իրավապահները, որպեսզի գնահատական տան նրա ամբողջ գործունեությանը»,- ընդգծեց Օհանյանը։ |
«Հատված՝ Ալիևի՝ այս տարվա հունվարի ելույթից». Տաթևիկ Հայրապետյան
8303:06Աննա Հակոբյանը նպատակ է դրել կրթել Էդգար Ղազարյանին
8700:18«Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ չի քննարկի»․ Երկրորդ նախագահի գրասենյակ
7700:06«Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի»․ Արման Մուսինյան
95Երեկ, 23:48«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, հակառակ դեպքում ժողովրդին կօգնեմ՝ հետևություններ անել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
99Երեկ, 23:12«Խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ»․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
83Երեկ, 22:36