Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Ներկայացնում եմ Քոչարյանի բանակցած «փառահեղ» փաթեթը»․ Վահագն Ալեքսանյան

126
Երեկ, 22:36
«Ներկայացնում եմ Քոչարյանի բանակցած «փառահեղ» փաթեթը»․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեզ եմ ներկայացնում Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ «Տարածքների փոխանակման» կամ «Մեղրիի» տարբերակը.
«1. Լաչինի շրջանի մի մասը և նախկին ԼՂԻՄը, մոտ 4.4 հազար քառակուսի կիլոմետր, միացվում են Հայաստանին,
2. Մեղրիի շրջանը, ավելի ճիշտ՝ Մեղրիից այնքան տարածք, որքան կազմում է Հայաստանին փոխանցվելիք Լաչինի շրջանը, անցնում է Ադրբեջանին,
3. Հայաստանը Իրանի հետ կապվելու համար Ադրբեջանին անցնելիք Մեղրիով ստանում է երկու միջանցք-ճանապարհ,
4. հայկական ուժերը դուրս են գալիս վերահսկելի բոլոր տարածքներից»:
Այս տարբերակում, այո, բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ, մի մեծ ԲԱՅՑ-ով՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին, ու սա ամիսներ շարունակ բանակցությունների առարկա է եղել Քոչարյանի ու Ալիևի միջև։
Չեմ էլ պատկերացնում, թե ինչ խորը և անհագ սեր է տածել Քոչարյանը առ Հեյդար Ալիևը կամ առ Ադրբեջանի Հանրապետությունը, որ որոշել է Հայաստանի սուվերեն տարածքների շուրջ բանակցություններ վարել»։