«Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին նորովի անդրադառնալը խնդրահարույց է՝ իրավական անվտանգության տեսանկյունից»․ Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել: Այդ հարցին նորովի անդրադառնալը խնդրահարույց է իրավական անվտանգության տեսանկյունից, այն ուղիղ ճանապարհ է՝ հայկական կողմին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հսկայական չափերի հասնող փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև «Արցախի հարցը մեկընդմիշտ փակված» համարելու թեզի հիմնավորվածության պատրանք ստեղծելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, ի՞նչը կարող էր առնվազն աղոտ հիմք լինել բանակցություններում իբր Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու ընկալման համար: Մեկ անգամ ևս ընդգծենք, որ մինչ այդ՝ 1990թ. դեկտեմբերի 10-ին, Արցախն արդեն անկախացել էր հանրաքվեի արդյունքներով, ինչը վիճարկում էր ադրբեջանական կողմը: Տարաձայնությունները բանակցությունների միջոցով հարթելու նկատառումով էլ ստեղծվեց Մինսկի խումբը, որի շրջանակներում և դրանից դուրս քննարկումները բացառապես ընթացել են Արցախի կարգավիճակը վերջնականապես հստակեցնելու իրավաքաղաքական եղանակներ ընտրելու ուղղությամբ, որոնք հանրությանը հայտնի են «փուլային» և «փաթեթային» անվանումներով: Երկու դեպքում էլ միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե պարզապես վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե, ինչի արդյունքները բոլորի համար էլ ակնհայտ էին, մասնավորապես՝ հայկական կողմը մտահոգվելու ոչինչ չուներ, ուստի ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը: Հակառակ պարագայում ադրբեջանական կողմը վաղուց կհամաձայնվեր: Այսպիսով՝ նոր հանրաքվեի գաղափարը որևէ աղերս չուներ Արցախը իբր Ադրբեջանի կազմ վերադարձնելու հետ»։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |
«Հատված՝ Ալիևի՝ այս տարվա հունվարի ելույթից». Տաթևիկ Հայրապետյան
8303:06Աննա Հակոբյանը նպատակ է դրել կրթել Էդգար Ղազարյանին
8700:18«Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ չի քննարկի»․ Երկրորդ նախագահի գրասենյակ
7700:06«Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի»․ Արման Մուսինյան
95Երեկ, 23:48«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, հակառակ դեպքում ժողովրդին կօգնեմ՝ հետևություններ անել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
99Երեկ, 23:12«Խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ»․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
83Երեկ, 22:36