Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել ռուսական ակտիվներից
![]() Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել ռուսական ակտիվներից, որոնք սառեցվել են ԱՄՆ-ում, հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիհալը։ Ուկրաինական կողմը նախատեսում է ԱՄՆ-ից ստանալ ևս 19 միլիարդ դոլար՝ ռուսական ակտիվների օգտագործումից։ «Շնորհակալություն մեր ամերիկացի գործընկերներին և Համաշխարհային բանկին արդարությանն ուղղված այս կարևոր քայլի համար»,- գրել է Շմիհալը Telegram-ի իր ալիքում։ Հունիսին G7 երկրները հայտարարեցին Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելու իրենց որոշման մասին՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը: Հոկտեմբերին ԱՄՆ-ի և Ուկրաինայի գանձապետական գերատեսչությունների ղեկավարներ Ջանեթ Յելենը և Սերխի Մարչենկոն համաձայնագիր են ստորագրել 20 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին: Ակնկալվում է, որ Եվրոմիությունը կհատկացնի ևս 20 միլիարդ դոլար: Մնացած 10 միլիարդ դոլարը կտրամադրեն Կանադան, Ճապոնիան և Միացյալ Թագավորությունը: Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, Եվրոմիությունը, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները՝ մոտ 300 միլիարդ դոլարի, ԱՄՆ-ում գտնվում է մոտ 5-6 միլիարդ դոլար, իսկ Եվրոպյում՝ մոտ 210 միլիարդ դոլար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
