Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանը ուժ ու եռանդ չի խնայում պրոպագանդելու «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը». «ՀայաՔվե»

105
Երեկ, 17:12
«Ադրբեջանը ուժ ու եռանդ չի խնայում պրոպագանդելու «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի բռնապետը ուժ ու եռանդ չի խնայում աշխարհով մեկ պրոպագանդելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը։
Մասնավորապես, ստեղծված է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կառույցը, որը հավակնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին, նրա անդամներ են նաև Միլլի Մեջլիսի մի շարք պատգամավորներ: Նրանք ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի տարբեր ֆորումների, ակտիվորեն քարոզում իրենց «վերադարձի իրավունքը»:
Դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի նստաշրջանում նրանք Հայաստանին արդեն մեղադրել են էթնիկ ադրբեջանցիների դեմ ռասայական խտրականության համար:
Թուրքիայի Իզմիր քաղաքում բացվել է նրանց առաջին օտարերկրյա գրասենյակը՝ Թուրքիայում ապրող «արևմտյան ադրբեջանցիներին» միավորելու նպատակով:
•Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նախաձեռնող խումբ է ստեղծվել, և ամբողջ ադրբեջանական պետական մեքենան հիմա միացել է այդ քարոզին»:

Աղբյուրը`   «ՀայաՔվե»