Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Բանավեճի հրավիրող էիր, մինչև 2020-ը հրավիրեիր». Վահան Բաբայան

76
Երեկ, 17:00
«Բանավեճի հրավիրող էիր, մինչև 2020-ը հրավիրեիր». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրականում ո՞նց կլիներ բանավեճ էսքանից հետո, իհարկե չէր լինի: Ինչպես ասում են՝ գնացքը արդեն գնացել է, բանն էլ բանից անցել:
Կամ էդ նույնն է, որ բանավիճենք, որ հիմա 2024 թվականն է, թե 1890-ը կամ մենք երկրագնդի վրա ենք բնակվում, թե Մարսի:
Ի դեպ պատմության մեջ գրեթե չեք գտնի մի դեպք, որ որևէ երկրի գործող ղեկավար առանց ընտրական փուլում բանավեճի առկայության, հրավիրի բանավեճի նախկին բոլոր ղեկավարներին և նրանք էլ մերժեն այդ առաջարկը, այդ առումով էլ է սա աննախադեպ»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան