«Մերօրյա «Բոննի և Քլայդ» անզուգական զույգը կարծրատիպեր կոտրելու կատարսիս է ապրում»․ Դավիթ Կարապետյան
75
Այսօր, 12:36
Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցինիզմի ու քծնանքի խաչմերուկում… Վարչապետի ու անօրինական կնոջ/сoжитель-ի ցինիզմը, մարազմը, էմոցիոնալ սպեկուլյացիան, մանիպուլյացիան ու ավանտյուրան նոր թափ են ստանում: Մերօրյա «Բոննի և Քլայդ» անզուգական զույգը կարծրատիպեր կոտրելու կատարսիս է ապրում: Նորաձևությամբ կրթում են մեզ, դարձի բերում, հասկացնում՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մեզանից ներկայացնում, ի՞նչ ունենք և ինչ չունենք: Մի ահռելի բացատրողական, ազգին սթափեցնելու, գիտակցության ու դարձի բերելու, փրկելու խրատական առաքելություն են «վզով արել» ու պատվով կատարում են: Մեթոդներն էլ՝ անզուգական. Մտախոհ հայացքներով գիրք կարդալու, գրել-ճժելու կադրեր են ֆեյսբուք գցում, «Թոյֆլ թայմ» են անում, էքստրավագանտ, էկլեկտիկ ու էքսցենտրիկ մտքեր վրա-վրա ստատուսում: Մի խոսքով մարդուկին մեկ մարմին՝ լիրիկական զեղումներով, խոհափիլիսոփայական ինտերպրետացիաներով մտքի գիգանտներ, ճշտի գուրուներ, բարոյականության էտալոններ, ազգի պարծանքներ: Վարչապետ կոչվածի շաբաթվա շեդեվրների շարքից է՝ պաթոս-պոպուլիզմով համեմված հետևյալ բարբաջանք-զառանցանքն ու ճառ-ճոռոմաբանությունը: Եթե շաբաթվա սկզբին ասում էր՝ «աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ», ապա այսօր պետք է ասի՝ «Մեզ երկար տարիներ սերմանել են հակապետականություն: Մեր մենթալիտետի մեջ մտցված է, որ մեր պետությունը մեր թշնամին է, մեր հակառակորդն է։ Եվ ովքե՞ր են մտցրել այդ գիտակցությունը. նրանք, ովքեր կարծում են, որ մենք չպետք է ունենանք պետություն։ Ամեն ինչ արված է, որ պետություն չլինի: Գուբերնիա, ֆորպոստ, տարածք՝ խնդրեմ, բայց ոչ պետություն»: Ակամա աչքիս առաջ է գալիս «Նյու-Յորքի բանդաներ» ֆիլմի՝ «Да что ты черт побери такое несёшь» հայտնի ֆրազան: Դե արի ու այս անմեղսունակ մարդամեկին մի ասա, որ Ժողովրդի «զահլեն տարել» է իր անիմաստ, իրար հակասող պրիմիտիվ ճառերով, պրոզայիկ մտքերով ու տաֆտալոգիայով: Որ այդ բոլոր թվարկած ապուշություններն ու անհեթությունները միայն իրենից ենք լսել: Որ մեզ ոչ-ոք, որպես ազգ-նահատակ երբեք չի դիտարկել, մեզ ոչ-ոք երբևիցե հակապետականություն չի քարոզել, պետություն ու պետականություն չունենալ չի սերմանել: Մենթալիտետի մեջ՝ առավել ևս նման բան չկա: Էլ ո՞նց բացատրես այս պիղծ, ապաշնորհ, ապապետական, ապազգային ու անհայրենիք սինլքոր տարրին, որ իշխանությունները դա պետությունը չէ: Պետությունը՝ մենք ենք, իսկ մենք չենք կարող մեր թշնամին լինել: Որ բացառապես դու ես հակապետականություն սերմանում, ազգայինն ու պետականը խեղում: Որ իրականում դու «կյանքից ու ազգիցդ աբիժնիկ» ավանտյուրիստ ես, որի կռիվը մեր ժողովրդի ու պետականության դեմ է: Ասում է՝ «Հայաստանում ուժեր կան և եղել են միշտ, ովքեր ասում են՝ հարկ մի վճարեք: Ա՛յ ընկեր, Հայաստանում որևէ ժամանակահատվածում որևէ իշխանություն կամ որևէ մեկը չի եղել ասի, թե հարկ մի վճարեք: Ընդհակառակը՝ «քերել են» ինչքան կարողացել են: Իհարկե այդ հարցում գերազանցել քեզ ու քո «անլեգալ» կնոջն անհնար է: Ասում է՝ «Հայաստանում ոչ մեկ իր սեփական ընտանիքի համար այնքան գումար չի ծախսում, որքան պետական բյուջեն ձեր ընտանիքի համար»։ Ա՛յ փորձանք, Հայաստանում հարկատուների վճարներից ամենից շատ օգտվում է հենց քո ընտանիքը։ Բա որ իր կիսագրագետ հալով՝ դեմագոգիայով համեմված հակատնտեսագիտական թեզերից է խոսում ու փորձում հիմնավորել, թե «Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում թալանվածը և թալանվողը ետ բերելու»: Ու թքած, թե ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. Որ մի քանի օրից ՀՀ քաղաքացին մուտք կգործի անորոշությունների մի նոր տարի։ Որ իշխանությունը քաղաքացու համար նախապատրաստել է մի ամբողջ փաթեթ փոփոխություններ, որոնք ծանրացնելու են նրա կյանքը և վատացնելու են յուրաքանչյուրի ընտանիքի բարեկեցությունը։ Որ հաջորդ տարվանից գույքահարկի մասին օրենքը կգործի 75 տոկոսի չափով, իսկ 2026-ին՝ ամբողջությամբ։ Որ շատ շուտով մեր քաղաքացիները կզգան գույքահարկի իրական բեռը։ Որ հունվարի 1-ից թանկանալու է տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագները։ Եվ այն ոչ միայն լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնելու քաղաքացիների համար, այլ կարող է բերել շղթայական թանկացումների։ Կթանկանա նաև տաքսիների ուղեվարձը։ Որ մի շարք մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից /շրջհարկից/ կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ։ Արդյունքում՝ շուրջ 13.000 տնտեսվարողի հարկերը բարձրանալու են 6 անգամ՝ 5 տոկոսից 31,67 տոկոս: Իսկ դա իր հետ բերելու է ծառայությունների թանկացում։ Իրենց ծառայություններն ու ապրանքները կթանկացնեն նաև այն ընկերությունները, որոնք օգտվում են այս ծառայություններից։ Արդյունքում տուժելու է սովորական քաղաքացին։ Թքած, որ ճնշում եք փոքր բիզնեսին, որ հունվարից հետո շատ բիզնեսներ կփակվեն: Այնպես որ, ընդամենը շեկ շաբաթից մեզ թալանից փրկողների, ավելի բարեկեցիկ կյանք խոստացողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ, ամեն րոպե հարկային տեռորի սպասելիք, ևս 5-10% տոկոս գնաճ: Որ 2025 թվականի բյուջեի համար բավականին մեծ դեֆիցիտ է նախատեսվում, այսինքն մոտ 609 միլիարդ դրամ պակասուրդի մասին է խոսքը։ Չենք մոռանում, որ արդեն 12 միլիարդ պարտք ունենք և ամեն տարի դրա մայր գումարն ու տոկոսները պետք է փակվենք։ Չենք մոռանում, որ արդեն բոլորս անխտիր տարեկան եկամտային հաշվետվություն պետք է ցույց տանք ու պարտադիր առողջության ապահովագրության անցնենք: Մեկ էլ չմոռանանք, որ Նիկոլը մեզ բոլորիս սիրում է ու խոնարհվում մեր առաջ, և որ քաղաքացին «իրական հերոս հարկատու» է, որի կենացն էլ հոտնկայս ու ավելի թունդ բաժակաժառով ենք խմելու: Թքած, որ վեց տարի անց հանկարծ պարզվում է, որ «աղքատությունը մեր գլխում է», քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև բարձր հարկերի, կիսատ-պռատ աշխատող տրանսպորտի բարձր վճարի մատերիալ է, իսկ ով ցածր աշխատավարձ է ստանում՝ ինքն է մեղավոր։ Թքած, որ քեզ նմանը բարբաջում է, թե՝ «համոզված եմ, ասածս ձեզ դուրը չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել»: Թքած, որ բոլորիս ասում է՝ «Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից»: Ստացվում է՝ կառավարությունը ֆինանսապես ավելի շատ բան է անում մեր ընտանիքների համար, քան մենք ինքներս: Թքած, թե ինչ տիեզերական աստիճանի տգիտության, հանճարեղ մանիպուլյացիայի, դեմագոգիայի և ստորության հետ գործ ունենք մենք։ Նայեք ու ապշեք… Նայեք ու ապշեք դերասանական համոզիչ տաղանդով, իրեն զոհի կարգավիճակ տված, էքսպրեսիայով ու էմոցիայով ստրտաճմլիկ ու լալահառաչ խոսքը, երբ ասում է՝ «Կանգնել եմ գնդակահարության պատի տակ, ով ինչ մեղադրանք ունի՝ թող ասի: Հայհոյանքներին առավել ևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»: Հերթական էժանագին ինտրիգ ու պաթոսը: Մի նոր շուո, անունը՝ «ամոթանքի ու հայհոյանքի գնդակահարության պատ»: Ու սրան ինչպե՞ս չասես, որ գերազանց գիտենք, որ քեզ ինչ էլ ասեն, ինչ էլ անվանեն, ինչ կարգի էլ հայհոյեն, վանկարկեն ու անիծեն, միևնույն է՝ դու վատ չեզ զգում, ոչ էլ ազդվում: Եվ հետո՝ ժողովուրդը քեզ պետք ների, ոչ թե դու նրան: Ու դեռ հարց է՝ կների՞ կամ քեզ ներում կա՞… Չնայած՝ մի ժողովուրդ, որ ներել է քեզ շուրջ 5.000 երեխու սպանդը, 10.000-ի հաշմանդամ դարձնելը, տասնյակ հազարավորների ճակատագրի խեղումը, անասելի զրկանքներով ու տառապանքներով պահված հայրենիքի զգալի մասի թշնամուն նվիրելը, քո «զրոյական կետի» մեկնարկը, ցեղասպանության ժխտումը, բնօրրանի ու գոյության խորհրդանիշ Արարատ լեռան ուրացումը, արտագաղթի ու հայրենազրկման կազմակերպումն ու իրագործումը, արժեհամակարգի, պատմության, մշակույթի, իր հայրերի պատվի պղծումն ու կործանումը, որ շարունակում է ներել ամենօրյա ռեժիմով իրեն նվաստացնելու ու կործանման տանելու քո գործունեությունը, շարունակում է հանդուրժել քո ու քո թիմի սրբապիղծ ու հայրենաքանդ գոյությունը՝ ուրեմն սա էլ, հաջորդիվ արտաբերած մտքերն ու անելիքներն էլ քեզ կների: Այս ամենի դիմաց մարդա մի քանիսի հայհոյանքն ինչ է, որ դու չներես: Եվ հետո. երբ որոշես կամավոր գնդակահարվես, կտեսնես, թե ինչքան մարդ կհավաքվի, ովքեր աչք չեն թարթի, որ ճակատիցդ տեղնուտեղը թողնեն: Կտեսնես նաև մարդկանց, որոնք որքան էլ ցանկանան րոպե առաջ վերջդ տան, այդուհանդերձ իրենց կզսպեն, որովհետև դու դեռ կենդանի ես պետք՝ խոսելու համար: Դու պետք է կանգնես հրապարակում, բեմի վրա ու խոսես բացեիբաց: Դու պետք է կանգնես ժողովրդի արդար դատաստանի առաջ ու ստանաս քո փայ անխուսափելի պատիժը: Եվ դա տեղի է ունենալու Եռաբլուրում: Այս ամենից խուսափելու ես մի դեպքում. եթե պատվիրատու տերերդ քմահաճ գտնվեն ու փախցնեն քեզ երկրից: Եթե ոչ՝ նրանք են առաջինը քեզ փուռը տալու, մատաղացու սարքելու: Կապիտուլյացիոն պարտությունից, այսքան զոհերից ու արհավիրքից հետո, եթե դու ինքնասիրություն ունենայիր վաղուց ինքնասպան կլինեիր: Բայց դու հազիվ էլ օնլայն գնդակահարության պատի առաջ կանգնես ու պարզապես քֆուր ուտես: Այս կոնտեքստում խորհրդանշական է քո՝ «Բանտային օրագիրը» հուզական մանիպուլյացիաներով ու լիրիկաան զեղումներով գրառումները: Էնտուզիազմ, հարմոնիա ու նոստալգիա է նկատվում: Դրականով ես հիշում կալանավորի կյանքը, քեզ անգամ ասոցացնում Վան գոգի հետ: Հաճելի ու ուսուցողական է եղել այն քեզ համար: Վերհիշի՛, որովհետև քո տեղն իրականում այնտեղ է և այնտեղ քեզ սպասում են: Առավել ևս, որ «պարաժ» չես անում, երբ ասում ես՝ «ինձ բանտով մի վախեցրեք»: Մանավանդ՝ գիտենք քո բանտային «հերոսությունները»: Իսկ մինչ այդ, դեռ խաղա սերիական խաղդ, ժողովրդին էլ ապուշի տեղ դրած ցույց տուր քո հասարակ, անկաշկանդ, իբր ժողովրդի ծոցից դուրս եկած լինելդ: «Ամուսնացա՞ծ ենք, թե՞ ամուսնացած չենք. պարզ հարց, ոչ միանշանակ պատասխան» վերտառությամբ շոու կազմակերպեք ու հիմար ժպիտներով ու հիացմունքով հաղորդեք, թե բա մենք օրինական ամուսիններ չենք, եկեղեցով էլ միությունը հաստատված չէ: Որ գոնե կա «гражданский брак», եղել է սինի, խնջույք ու կա միակ «դե յուրե» ամրագրումը՝ համատեղ ծնած երեխաները: Ու մեկը չկա ասի, որ մեզ մեր երկրի ապագան է հետաքրքրում, ոչ թե 27 տարի չզագսավորված զուգընկերոջ հետ ունեցած ձեր ռոմանտիկ ու անձնական հարաբերությունները: Որ վերահաս վտանգներով ու արհավիրքներով հղի տարածաշրջանային ու ներքին խնդիրները թողած երկրի ղեկավար կոչվողն ու իր «սաժիտելը» լայվ են մտնում ու պատմում, որ իրենք ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն։ Այնպես էլ հպարտ ու խունջիկլամիշ լինելով են դա ներկայացնում, կարծես դա է ճիշտը: Ու կրկին թքած, որ որևէ օրինական փաստաթուղթ չունենալով համատեղ ապրող այդ կինը, ներկայանալով որպես առաջին տիկին, պետբյուջեի հաշվին ուտում-խմում, շրջագայում է, ախրանայով ու թանկանոց մեքենայով էլ ման գալիս։ Ստացվում է՝ դե յուրե ամուսնացած չեն, բայց կինը դե յուրե պետության փողերով դե ֆակտո ֆռֆռում է։ Ստացվում է՝ արտամուսնական հարաբերություններից ապօրինի զավակներ են ունեցել ու որպես միայնակ մայր է ձևակերվել ու քսանհինգ տարի պետությունից / փարոսից գումար «կպցրել»: Եվ այս «առաջին տիկինը», ավելի ճիշտ՝ «առաջին անօրինական տիկինն» իրեն Կոկո Շանել շինած, բայց ապրածով ու տեսակով Ուստիանը, պատերազմի ժամանակ բունկեր մտնել-ելնելուց, պետական ու ռազմական նշանակության գաղտնիքներ իմանալուց հետո, ժամանում է Երևանի Պետական Համալսարան, որպեսզի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ու ուսանողությանը բացատրի, որ «կրթվելը նորաձև է», որ պետք է նույնականացնել և ճանաչել տգիտությունը, չամաչել «չգիտեմ» բառն ասելուց, նրանք էլ գլուխները կախ պետք է Խորենացու «Ողբի» նրա մեկնաբանությունը, հակաէթիկական դատողություններն ու տաֆտալոգիան լսեն: Դե մեր կին րաբունուն մերժելու փոխարեն ավելի անվտանգ է մայր բուհը ծաղրի ենթարկել: Իսկ մտավորականների ու արվեստագետների քծնանքի ու հաճոյանալու մասին ավելի լավ է լռեմ… Պարզապես կասեմ՝ նողկալի է: Խելքի աշեցեք ու հետո ապշեք, որ ամուսնյակն էլ ֆեյսբուքում Նիցշե է ցիտում ու ստատուսում է, թե՝ «Չիմացությունը մեր ամենամեծ թշնամին է: Չիմացությու՛նն է մեր ամենամեծ թշնամին», «Խնդիրը միայն սովորելը չէ, խնդիրը նաև սովորել սովորելն է»… Ինչ խոսք՝ մտքի Էվերեստ, ակունք իմաստության, մեր մտքի գիգանտ Նիկոլ Փաշինյան… Իսկ խոհափիլիսոփայական մտքի գագաթնակետը՝ «Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու» ստատուսն ու անմեղսունակ դեմքերով ու հիացած ժպիտներով՝ «Շորթում են օրը ցերեկով, ի՞նչ ռեկետ, ի՞նչ շորթում» մեղադրանքների մասին վերտառությամբ կողակցի հետ ֆեյսբուքյան քննարկումն է: Նայեք ու ապշեք, թե որքան ճղճիմ ու պրիմիտիվ պետք է լինել, որ բանուգործը թողած ֆեյսբուքյան էջում հարցնի, թե՝ «երկրում քանի՞ մարդ կա, որ մագնիս է դնում ջրաչափին: Քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում»: Ինչևէ, այս ամենը հանդուրժում ենք, ուրեմն նրանց այս ամենը կարելի է… Մեզ հասնում է այսպիսի իրականությունը: Ու թքած, որ նա հայի ամենավատ օրինակն է, իր տեսակով հայի հակապատկերն է, որ իր ողջ կյանքով աղետ ու արհավիրք է ժողովրդի գլխին: Որ մեր ամոթն ու խարանն է, մեր խաչն ու տրոյական ձին է, որին դեռ պետք է քարշ տանք»: