Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Որդեգրել է Դոգի ռազմավարությունը». Լուսինե Հարոյան

81
Այսօր, 15:00
«Որդեգրել է Դոգի ռազմավարությունը». Լուսինե Հարոյան

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերագույն վիժվածքը սկսել է իր նախընտրական արշավը:
Արդեն որոշակի վերլուծությունից հետո կարող եմ ասել, որ վիժվածքը որդեգրել է Դոգի՝ Վարդան Ղուկասյանի ռազմավարությունը:
Դա հասկանալի է, որովհետև մենք չենք կարող ժխտել այն փաստը, որ Վարդան Ղուկասյանը բազմակի անգամներ առաջ է վիժվածքից վարկանիշով, և վիժվածքը իր միակ մրցակից է տեսնում հենց նրան:
Ինչպես Դոգը իր բոլոր եթերների ժամանակ ուղիղ կապի է դուրս գալիս ու բողոքներ լսում, զանգեր անում ու հարցեր լուծում, այնպես էլ վիժվածքը պարբերաբար ստատուսներ է տեղադրում իր էջում, որ իրեն խնդիրներով դիմեն, խոսում է իր լսարանի հետ և իբր իր կատարած գործերի մասին գրում:
Եթե նկատել եք, վիժվածքի մանիպուլյացիոն հնարքները ավելի բազմազան են դարձել:
Որպեսզի մարդկանց ուղեղում տպավորվի, թե ինքը ասածը անում է, ողորմելին հեշթեգ է մտածել և իր ամեն ստատուսի տակ դնում է՝ Ինչպես խոստացել էի:
Ողորմելուն բացատրել են, որ դա ազդում է մարդկանց վրա, հատկապես նեյրոֆիզիոլոգիայի մակարդակով:
Բայց ողորմելուն չեն բացատրել, որ յուրաքանչյուր մեդալ ունի իր հակառակ կողմը, իսկ նեյրոֆիզիոլոգիան էլ մաթեմատիկա չէ, ու երբ մարդկանց մոտ ձևավորվում է հստակ կերպար որևէ մեկի մասին, այդ որևէ մեկի ոչ մի մանիպուլյացիոն հնարք էլ չի ազդում, ավելին՝ բարդացնում է իրավիճակը»:

Աղբյուրը`   Լուսինե Հարոյան