Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Արցախը հանձնել է Նիկոլն իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ»․ Մետաքսե Հակոբյան

75
Այսօր, 14:12
«Արցախը հանձնել է Նիկոլն իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն, 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է։
2023թ-ի սեպտեմբերին Արցախում իշխանազավթում տեղի ՉԻ ունեցել։ Նիկոլի հրահանգով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Նիկոլը մի նպատակ ուներ՝ Արցախի իր արբանյակների (և խորհրդարանական և արտախորհրդարանական) օգնությամբ կատարելով ադրբեջանի պահանջը, պիտի Արցախը գլխատվեր և ըստ իրենց ծրագրերի, որպես «խառնամբոխ լցվեր» Հայաստանի Հանրապետություն։ Եթե Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը չինքնակազմակերպվեր ու ԱՀ նախագահ չընտրեր, ապա Նիկոլին հաջողվելու էր փակել Արցախի հարցը։ Արցախի պետական ինստիտուտները պիտի կենդանի մնան, գործեն, որպեսզի ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԸՓԱԿՎԻ։
Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ։ Հանձնել է 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ դատապարտելով Արցախի Հանրապետությունը շրջափակման և 150000 հայերին ցեղասպանության»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան