Գրենլանդիայի, Կանադայի և Պանամայի ջրանցքի մասին Թրամփի հայտարարությունը սադրանք է․ #WSJ
![]() ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով Գրենլանդիան գրավելու, Կանադան ԱՄՆ-ի նոր նահանգ դարձնելու և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իր պատրաստակամության մասին, անում է դա սադրիչ կերպով՝ բացահայտորեն խոսելով ԱՄՆ-ի տարածքային ընդլայնման պատրաստակամության մասին։ Նման կարծիք են հայտնել The Wall Street Journal-ի լրագրողները։ Ընդ որում, պարզ չէ, թե Թրամփն իսկապե՞ս ակնկալում է իր պահանջների կատարումը, նշում է աղբյուրը։ «Բայց դա անելու դեպքում նա, ամենայն հավանականությամբ, կբախվի համաշխարհային առաջնորդների կոշտ դիմադրությանը, որոնք չեն հանդուրժի իրենց ինքնիշխանությունը խաթարելու ցանկացած փորձ», - ասվում է WSJ-ում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, եթե իշխանությունները չպայքարեն անօրինական միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության դեմ։ Դեկտեմբերի 22-ին Թրամփը հայտարարել էր նաև, որ ցանկանում է վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, քանի որ ջրանցքով անցնելու համար վճարները «ուղղակի ծիծաղելի են»: Նախօրեին հայտնի դարձավ, որ Թրամփը կրկին բարձրացնում է Դանիային պատկանող Գրենլանդիա կղզու վերահսկողության հարցը։ Ամերիկացի քաղաքական գործիչը վստահ է, որ կղզու նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ-ին «միանգամայն անհրաժեշտ է»։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
