Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Եթե իշխանափոխությունն ընդամենը կապիտուլյանտին աթոռից զրկելն է, ապա այն դժվար իրագործելի է»․ Տիգրան Աթանեսյան

60
Այսօր, 15:06
«Եթե իշխանափոխությունն ընդամենը կապիտուլյանտին աթոռից զրկելն է, ապա այն դժվար իրագործելի է»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ կողմից շատ հարգված ընկերները հաճախ և արդարացիորեն նշում են, որ Հայաստանում չկա քաղաքական օրակարգ, ուստիև անհնարին է գործնականում իրագործել իշխանափոխությունը: Իրոք, եթե իշխանափոխությունն ընդամենը կապիտուլյանտին աթոռից զրկելն է, ինչին կհետևի նոր ղեկավարի կողմից սեփականության վերաբաշխումը, պաշտոնների բաժանումը և կոռուպցիայի նոր ալիքի գեներացումը, ապա այն դժվար իրագործելի մի զբաղմունք է, որն, ի դեպ, չի ունենա նաև լայն զանգվածների աջակցություն: Շարունակել մեղադրել հայախոս բնակչությանը, որ նրանք զուրկ են տարրական հայրենասիրությունից և շատ այլ մարդկային հատկանիշներից, ևս անիմաստ զբաղմունք է: Անընդհատ կրկնելով ակնհայտ ճշմարտությունները, դրանք չես վերացնի:
Ես քաղաքագետ չեմ, բայց իմ համեստ ընկալումներով առաջարկեմ քաղաքական օրակարգ /հլա տեսեք, ինչ հանդգնություն ունեմ/, որի շուրջ կարող է լինել ազգային հիմքերով շարժում:
Ի սկզբանե ասեմ, որ ես այդ օրակարգը իրականացնելու որևէ հնարավորություն չունեմ՝ ոչ այդքան խարիզմա ունեմ, ոչ էլ նյութական ու մարդկային ռեսուրս: Պարզապես առաջարկ իմ կողմից՝
Պետք է վերջ տալ այս էֆեմեր հանրապետական կարգին, որը երբեք չի հաստատվելու այս իրականության և բնակչության մեջ և վերականգնել միապետությունը /սրա մասին շատ եմ գրել/:
Դուրս գալ Եվրոպայի Խորհրդից՝ վերականգնել մահապատիժը՝ նաև հետադարձ ուժով, մտցնել խիստ ընտրական ցենզ, սահմանափակել մի շարք այլ իրավունքներ և ազատություններ, արգելել կուսակցությունները և այլն
Ապահովել արդարադատություն և բիզնեսի իրական ազատություն:
Ստեղծել տրիբունալ և ինկվիզիցիոն եղանակով արագ իրականացնել բոլոր դավաճանների դատավարությունը:
Հռչակել քրիստոնեությունը որպես պետական կրոն և դիմագրավել լիբերալ ֆաշիզմի բոլոր դրսևորումներին:
Արտաքին քաղաքականության մեջ՝ Արցախի ազատագրում, Մեծ եղեռնի ճանաչում, ադրբեջանական պետության ոչնչացում կամ չեզոքացում, Թուրքիային դիմագրավելու համար զանգվածային ոչնչացման զենքի ձեռքբերում։
Կասեք՝ անիրական է... դե ուրեմն մնացեք աշխարհի ամենաչմո պետության դերում, պետությունն էլ այս մի քանի տարում կորցրեք ու վերջապես որպես ժողովուրդ վերացեք Հայոց լեռնաշխարհից
Հ.Գ. Էլ ո՞վ ունի կարծիք, որ մեծամասնությունը կողմ է լինելու վերջին տարբերակին»:

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան