«Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Արևմուտքի թիրախավորման քարոզարշավը»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Արևմուտքի թիրախավորման և «դեմոնիզացիայի» իր հետևողական քաղաքականությունն ու քարոզչական արշավը։ Օրեր առաջ անդրադարձել էի ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ հայտարարություններին։ Դրանից հետո այս կիրակի օրվա գլխավոր թողարկման ժամանակ «Az TV»-ն ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարին անդրադառնալիս կիրառեց վիրավորական «namərdlik» տերմինը, որը բառացի թարգմանվում է «տմարդություն»՝ մեղադրելով ԱՄՆ-ին մարդու իրավունքների հետ կապված հարցերը Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղելու մեջ։ Ուշագրավ է, որ հաղորդման մի դրվագում նշում են, որ ԱՄՆ-ն դրդում է Ադրբեջանին «խաղաղության պայմանագիր» ստորագրել Հայաստանի հետ, մեկ այլ դրվագում էլ շեշտում, որ ԱՄՆ-ն թույլ չի տալիս ՀՀ կառավարությանը ընդառաջ գնալ Ադրբեջանի բոլոր պահանջներին, այդ թվում՝ միջազգային իրավական ակտերի հետքաշման, սահմանադրության փոփոխության, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական առաքելության դուրսբերման պահանջներին․․․»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54