Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ ոմանք հեշտությամբ կերան Նիկոլի սուտը». Արա Պապյան

76
Այսօր, 14:24
«Ինչո՞ւ ոմանք հեշտությամբ կերան Նիկոլի սուտը». Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ոմանք այդքան հեշտությամբ կերան Նիկոլի հերթական սուտը։ Ոչ, երբեք էլ բանակցություն չի վարվել Արցախը Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ։ Դա լկտի սուտ է։ Եթե այդպես լիներ, ապա Ադրբեջանը վաղուց էր համաձայնել։
Ուրիշ բան, որ վարվել է ազատագրված/գրավյալ տարածքները հանձնելու ճանապարհով ԼՂԻՄ սահմաններով և միջանցքով ՀՀ-ին միանալու կամ ինքնորոշման ճանապարհով անկախանալու կամ ընդհանուր պետություն ստեղծելու շուրջ։ Թերևս միայն վերջին տարբերակը կարելի է մեկնաբանել որպես «հանձնում»։ Դրա համար էլ հայկական կողմը չի համաձայնել։ Առաջին երկու տարբերակի հետ էլ Ադրբեջանը չի համաձայնել»:

Աղբյուրը`   Արա Պապյան