Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Աշխատաժամանակի կրճատումն իրականում նպատակ ունի կանխել աշխատավարձերի բարձրացումը»․ Վահե Գրիգորյան

59
Այսօր, 15:42
«Աշխատաժամանակի կրճատումն իրականում նպատակ ունի կանխել աշխատավարձերի բարձրացումը»․ Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գառումը․ «Շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, որն առաջարկում է կրճատել օրական աշխատաժամանակը մեկ ժամով՝ աշխատավարձի պահպանմամբ՝ այդ ժամանակը ընտանիքին ու անձնական կարիքներին հատկացնելու համար:
Նպատակը ինքնին լավն է, սակայն աշխատանքային մեկ օրվա տևողությունը մեկ ժամով կրճատելն հռչակված նպատակի համար անպիտան գործիք է, քանի որ խցանումների պարագայում (որոնք ավելանալու են ժամը 17:00 աշխատանքը ավարտող անձանց թվաքանակի կտրուկ աճով), թույլ չի տալու այդ մեկ ժամը փաստացի հատկացնել ընտանիքին:
Քանի որ ընդմիջումների ժամանակահատվածը կրճատելը ևս անթույլատրելի է՝ պայմանավորված աշխատանքի համաշխարհային ստանդարտներով և ԱՀԿ-ի հանդեպ ՀՀ պարտավորություններով, միակ արդյունավետ տարբերակը ընտրության հնարավորությունն է՝ մեկ հանգստյան օրվա ավելացում (Սկանդինավյան երկրների փորձ), փոխարենը 4 աշխատանքային օր 09:00-ից 20:00 կամ 10:00-ից 21:00 կամ էլ ներկայիս աշխատանքային ռեժիմը՝ 9:00-ից 18:00\ 5 աշխատանքային օր սկզբունքով:
Իսկ ներկայիս աշխատանքային ռեժիմով աշխատող մարդկանց պետք է տրվի հնարավորություն՝ ընտրելու՝ 10:00-19:00, թե՝ 09:00-ից 18:00 աշխատել:
Հակառակի պարագայում կրճատված մեկ ժամը, միևնույն է, աշխատողը ծախսելու է խցանումներում:
Իմիջիայլոց, աշխատաժամանակի կրճատումը իրականում նպատակ ունի զուտ կանխել աշխատավարձերի բարձրացումը համատարած խելահեղ թանկացումների ֆոնին»։

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան