Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Նպատակը հաճոյանալն է պետական ապարատի աշխատողներին՝ ընտրություններից առաջ»․ Ռոբերտ Բարսեղյան

69
Այսօր, 19:36
«Նպատակը հաճոյանալն է պետական ապարատի աշխատողներին՝ ընտրություններից առաջ»․ Ռոբերտ Բարսեղյան

Օգտատեր Ռոբերտ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Ամանորյա տոները կրճատեցին միչև հունվարի 2-ը, ասացին, որ դրա շնորհիվ կունենաք տնտեսական աճ։ Հիմա երբ աշխատանքային ժամերը 8 ժամից կրճատում են 7 ժամի, փաստորեն նպաստում են, որ տնտեսական աճը նվազի։ Բոլոր երկրներում էլ զարգացած կամ քիչ զարգացած ամանորյա մեկ շաբաթվա արձակուրդ տալիս են։ Իսկ այս 7-ժամյա աշխատանքային օրվան անցնելու նպատակը հաճոյանալն է պետական ապարատի աշխատողներին՝ ընտրություններից առաջ։ Էլ չասած, որ բիզնեսը վնաս է կրելու և սա կարող է բերել գնաճի՝ շատ ոլորտներում»։

Աղբյուրը`   Ռոբերտ Բարսեղյան