Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Վերից վար սուտ». Ավետիք Իշխանյան

65
Այսօր, 18:12
«Վերից վար սուտ». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ մի կերպ ստիպելով՝ կարդացի գարշապետի հերթական փչոցը, իբր «1994 թվականից սկսած արցախյան բանակցություներն ընթացել են Արցախն Ադրբեջանի կազմում մնալու շուրջ»։
ՎԵՐԻՑ ՎԱՐ ՍՈՒՏ
2014 թվականն էր, Ստեփան Գրիգորյանը, որին, մեղքս ինչ թաքցնեմ, լավ չէի ճանաչում, ինձ հրավիրել էր Թբիլիսի, հայ-ադրբեջանական հերթական հանդիպմանը մասնակցելու համար։ Հանդիպումը ֆինանսավորել էր ինչ-որ շվեյցարական ֆոնդ։
Ի դեպ, ասեմ, որ տղաս նոր էր վերադարձել ծառայությունից որն անցկացրել էր Ջեբրաիլում։ Ես էլ նրան թարմացնելու համար հետս վերցրեցի Թբիլիսի։ Դե քանի որ Ստեփանի կազմակերպությունը զուտ ընտանեկան է, նա եկել էր ընտանյոք հանդերձ, այդ թվում՝ չծառայած տղան։
Հանդիպումը բացեց Ստեփան Գրիգորյանը․
-Գիտե՞ք ինչն է զարմանալի, որ այսօր Հայաստանում բոլորը, այդ թվում՝ ժողովուրդ, ընդդիմություն, հատուկ հետաքրքրվել եմ՝ նաև իշխանությունները, կողմ են ստատուս քվոյի պահպանմանը։ Եվ ես բոլորովին չեմ զարմանում, լրիվ հասկանում եմ, որ սահմանամերձ գոտիներում հաճախ են լսվում կրակոցներ և հայ զինվորները զոհվում են։
Այտեղ չդիմացա․
-Ստեփա՞ն, այդ քո «փաստերը» հավաստի չեն։ Ես, օրինակ կողմ եմ ստատուս քվոյի փոփոխությանը, մեկ պայմանով՝ Արցախը պետք է լինի միայն Հայաստանի կազմում։ Եվ վերջապես, ձենդ տաք տեղից է գալիս, իհարկե, տղայիդ ազատել ես բանակից և ահա իմ տղան էր, մինչև զորացրվելը թշնամու կրայի տակ։ Ամոթ է, լռիր»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան