«Սա մանիպուլյատիվ մոդել է, որ Փաշինյանը կիրառում է 2022 թվականից». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, պարզապես իրեն այդ մասին ժողովրդին հայտնելուն խանգարել է «հայտնի հայրենասիրական մոդելը»: Սա գործնականում հայտնի տեղեկատվա-քարոզչական մանիպուլյատիվ մոդել է, որ կիրառում է Նիկոլ Փաշինյանն ըստ էության 2022 թվականից ի վեր: Ես հեռու եմ այն մտքից, թե Փաշինյանը ծանոթանալով բանակցային պատմությանը, չի հասկացել դրա բուն քաղաքական և աշխարհաքաղաքական էությունն ու մտածել է, որ այդ ամենը ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է: Ես, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, իհարկե չեմ ունեցել բանակցային պատմության խորհրդապահական մանրամասներին ծանոթանալու հնարավորություն, և գնահատականս կառուցված է բնականաբար գերազանցապես հրապարակային պատկերի վրա: Բայց, այդ պատկերն իսկ բավականին խոսուն է, արձանագրելու համար, որ միջուկային երեք տերության մասնակցությամբ միջնորդական աննախադեպ ձևաչափը չէր կարող լինել ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Համաձայն չեմ լինի իհարկե հակառակ պնդման, որ բանակցությունը Արցախի անկախության ճանաչման մասին էր: Ընդհանրապես, բանակցային գործընթացի «մասինները», ըստ իս, տարբեր են, այսինքն դրանում ներգրավված յուրաքանչյուր կողմ ունի իր «մասինը»: Հարցը այն է, թե կողմերից յուրաքանչյուրը ինչի՞ «մասին» կկարողանա հասնել, ներեցեք այս մի փոքր «կալամբուր» ձևակերպման համար: Իսկ Փաշինյանին «խանգարել» է ոչ թե «հայրենասիրության հայտնի մոդելը», այլ շատ ավելի պարզ քաղաքական հաշվարկ: Եթե Փաշինյանը այդ խոսույթը օգտագործեր մինչև 2020 թվականի պատերազմը, ապա 2018-ի նրա վարկանիշը գահավիժելու էր սրընթաց: Սակայն, դրանից բացի, կա ըստ իս շատ ավելի լուրջ հանգամանք: Հնարավոր չէ լինել բանակցային գործընթացի մեջ, լինել դրա պատասխանատու, և այդօրինակ բաց համատեքստով հարաբերվել հանրության հետ: Դա կնշանակի պարզապես առանց զրահաբաճկոնի, բաց գլխով դուրս գալ խրամատավորված թշնամու դեմ: Հանրությանն այդպիսի բովանդակություն ներկայացնում է մարդ, որը մերժում ստանալու դեպքում պատրաստ է թողնել ու հեռանալ: Բնական է, որ 2018 թվականին և հետո, ընդ որում առ այսօր, Փաշինյանը պատրաստ չէ դրան»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54