Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Չի կարող Փաշինյանը ՏԷՑ-ի կռուգից մեկին վերցնի, ասի՝ «դավա՛յ, Լեքսուս առեք սրա համար»․ Էդգար Ղազարյան

75
Այսօր, 13:12
«Չի կարող Փաշինյանը ՏԷՑ-ի կռուգից մեկին վերցնի, ասի՝ «դավա՛յ, Լեքսուս առեք սրա համար»․ Էդգար Ղազարյան

«Ընտանեկան օրենսգրքի հոդված 9-ը սահմանում է ամուսնություն կնքելու կարգը․ «Ամուսնությունը կնքվում է ՔԿԱԳ իրականացնող մարմիններում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ»,- նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ նա և Աննա Հակոբյանը պաշտոնապես ամուսնացած չեն։
Ղազարյանի խոսքով, ամուսինների իրավունքները ծագում են պետական գրանցման պահից, այսինքն եթե Աննա Հակոբյանը Փաշինյանի կինը չէ, նա չի կարող հանդիսանալ պետական պահպանության օբյեկտ։ «Չի կարող Նիկոլ Փաշինյանը ասի՝ քշեք Բանվորի արձանից մինչև ՏԷՑ-ի կռուգ, ճամփին մեկին վերցնի, տանի, ասի՝ «էսօր ինքն ա իմ կինը, դավայ, Լեքսուս առեք սրա համար, պետական պահպանություն դրեք, 20 հոգի թիկնապահ դրեք, մենակ ավտոն արժե 135 հազար դոլար»,- ասաց Ղազարյանը։

«Չի կարող Փաշինյանը ՏԷՑ-ի կռուգից մի կնիկ վերցնի, ասի՝ «դավա՛յ, Լեքսուս առեք սրա համար»․ Էդգար Ղազարյան