Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Այսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»․ Սևակ Հակոբյան

81
Այսօր, 12:30
«Այսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրականում էսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ․
Նիկոլն ասում է, թե 2018-ին, որ մոտիկից ծանոթացավ ամբողջ բանակցային փաստաթղթերին, իր համար անակնկալ պարզեց, որ՝ 1994 թվականից ի վեր, հրադադարից հետո, սաղ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, ու էդտեղ Ալենն ու Պապիկանն ասացին՝ Աղդամը մեր հայրենիքն է, Տոնոյան Դավիթը, թե բա՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Նիկոլն ասաց՝ հլը մի հատ թող Լավրովը հաշվի նստի նոր իրողությունների հետ, սկսում եմ իմ սեփական կետից, գնաց Շուշի՝ Արայիկի ինաուգուրացիան զուռնա դհոլով նշելու, իջավ Ստեփանակերտ, թե բա՝ լսեք, արա, Արցախը, վաբշե Հայաստան է և վերջ։ Արարատը ասաց՝ էս էլ մեր գերագույնն ա, չշշկռեք․ Արծրունին ասին՝ անընդհատ ասա, որ հեսա հաղթում ենք, Աննան գնաց բունկեր, որ քարտեզի վրա ցույց տա՝ որը որից հետո պետք է վերցնել։ Հետո էլ, դե չստացվեց, կներեք»:

«Այսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»․ Սևակ Հակոբյան
«Այսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»․ Սևակ Հակոբյան
Աղբյուրը`   Սևակ Հակոբյան