Կոբախիձեն մեկնաբանել է հետագա հնարավոր քայլերը
![]() Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է երկրի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտն ու հետագա հնարավոր քայլերը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ «Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ մինչև դեկտեմբերի 29-ը շատ բան կարող է փոխվել, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի էական բան տեղի չի ունենա, Վրաստանում չի հաղթի «խորը պետությունը», չի հաղթի ծայրահեղական ընդդիմությունը։ Ուստի ծայրահեղական ընդդիմության, այդ թվում՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից լուրջ ծրագրեր հաստատ չեն լինի։ Նա պետք է հրաժարական տա 29-ին, տեսնենք՝ որտեղ կշարունակի իր կյանքը՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ։ Կարծում եմ, որ նա բավականաչափ խոհեմություն կունենա՝ չխախտելու Քրեական օրենսգրքի նորմերը»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ «ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել»։ |
«Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը»․ Սուրեն Սուրենյանց
017:12««Իրական» Հայաստանում շարունակում են հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
2517:00«Ադրբեջանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6016:44«Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևին չընդունեն դաշինքում»․ Զելենսկի
8716:32«Կասկածներ ունեմ՝ Ֆրանսիայի դեսպանը գործում է Նիկոլի իշխանությունը պահելու համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
4016:24«Այգեձորի նախկին գյուղապետը դատի է տվել Բերդի համայնքապետարանին»․ Ոսկան Սարգսյան
5515:48