«Ստացվում է՝ պատերազմն ու զոհերը անհրաժեշտ էին, որ հանձնումը տեղի ունենա»․ Հայկ Մարտիրոսյան
77
Այսօր, 12:18
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն բացառիկ, եզակի դեպքն է, երբ բացարձակապես ճիշտ է ասում: Առաջին երկու պարբերությունները բացարձակ ճշմարտություն են: Դա հայտնի էր ընդամենը մի քանի հոգու, որովհետև Հայաստանում և սփյուռքում միայն մի քանի հոգի քաղաքականապես մտածել գիտեին: Ինքս դա հասկացել եմ միայն 2016-2017թթ. երբ սկսել եմ Հայաստանյան համատեքստում քաղաքականապես հասունանալ: Մնացածը մինչև այսօր պատրաստ են վիճարկել այս փաստը: Հասուններ ինչպես չկային, այդպես էլ չկան: Հաճախ այդ մի քանի հասնունն էլ այս ընթացքում անհավատալիորեն ապահասունացան: Հիմա այս անձի ներքոշարադրյալ խոսքերը պատրաստ են կատաղիորեն վիճարկել հատկապես՝ նախկին ռեժիմների անդամները կամ նրանց երրորդ շարասյան նվիրյալները: Վերջին պարբերությունում ստում է, թեև ոգին էլի ճիշտ է արտահայտել: Կեղծ հայրենասիրությունը պահանջում էր բանակցել, բայց ստել թե երբեք չեն հանձնելու: Ժողովրդից էլ այն պահանջում էր արտաքուստ հայրենասեր ձևանալ միմյանց, ներքուստ շարունակելով երազել՝ հայրենիքը հանձնել, որ իբր անդարդ ու իբր կուշտ փորով ապրեն: Իբր: Ինչը և ինքը արեց մինչև կարողացավ իր երազանքն իրականացնել՝ հանձնել: Բայց այստեղ կա մի բացահայտ ինքնախոստովանանք: Ինքը խոստովանում է, որ ուղին գնում էր դեպի հանձնել և հանձնեց: Որ իր մտայնությամբ դա անխուսափելի էր: Բա զոհե՞րը: Եվ ստացվում է, որ պատերազմն ու զոհերը անհրաժեշտ էին, որ հանձնումը տեղի ունենա: Հակառակ պարագայում կեղծ հայրենասերների կեղծ սոցիումը կարող է դա չներեր: Բայց պարզվեց, որ զոհերն անգամ այդ համատեքստում իզուր էին, որովհետև պարզվեց, որ ազգն ամեն ինչ էր ներելու, որովհետև իրականում ներեց ու ոչ միայն ներեց, այլև պարգևատրեց կրկնակի իշխանությամբ՝ հանձնման, պետականակործանման և նույն զոհերի կյանքի զոհման համար: Ու էլի ու ավելի է իշխանությամբ պարգրևատրելու: Եթե, իհարկե հասնի մինչ առաջիկա ընտրությունների օր»: Եվ հետաքրքիր է մի բան. ողջ բազմամիլիոնանոց ազգի մեջ այս տողերը կարդալուց հետո ոչ ոքի մտքով չի անցնի մտածել, որ այո,այդպես էր, բանակցում էին, և սա հանձնեց, բայց դավաճան էին բոլորը, որովհետև փաստը որ հենց սկզբից դա են բանակցել, ամենևին չի նշանակում, որ չէր կարելի և չպետք է այդ ամենը, բոլոր բանակցողներով հանդերձ աղբանոց նետել և սկսել կերտել ազգային չհանձնվողական, ոչ տխմար ու ժողովրդավարական պետություն: Ոչ մեկի: Հայի մտածողությամբ՝ եթե մի բան իրենց սատրապներն արել են սկզբից ու մի բան, պարտադրվել է «վերևից»՝ Մոսկվայից, ուրեմն դա անբեկանելի է, փոխելու մասին մտածելն անգամ արգելված է: Ու չեն մտածել: Ու չեն մտածում: Դե ազգն էլ երբեք չի սխալվել: Ու երբեք չի սխալվում: Ու ոչնչում ոչ մի մեղք չունի: Ու այդպես հսկա Հայաստանից մի ողորմելի թռչնածերտ է մնացել: Առայժմ: Շատ շուտով այդ ծերտն էլ կփլվի ծերտակերտների գլխին: Եվ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Այսպիսիններին՝ այսպիսի լիդեր ու առաջնորդ է հասնում: Այսպիսիններին հայրենիք չի հասնում: Եվ պատմական արդարությունը շուտով կտիրի հայկական լեռնաշխարհում: Ու սրանց հավաքական, հանձնվողական գոյությունը շուտով կավարտվի: Կսկսվի նոր դարաշրջան: Նվաճողների դարաշրջանը: