«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է». Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին՝ պնդելով, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս պնդումը բացարձակ սուտ է։ Ինքը, Փաշինյանը, դեռևս 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» (տևել է 5 ժամ 15 րոպե) հղում է կատարում 2018 թվականի հունվարին հակամարտության կողմերին ներկայացված մի փաստաթղթի վրա, որն ընդունված է կոչել «կրակովյան սևագիր»։ Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»: Ուշադրություն դարձրեք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։ Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խոսքերն են, իր մեջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգավորման առաջարկի մասին։ Հրաժարբեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․․․․ |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54