Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Աղբավայրի մասով նուբարաշենցիներին տված խոստման տերը պետք է լինենք». Տիգրան Ավինյան

63
Այսօր, 11:12
«Աղբավայրի մասով նուբարաշենցիներին տված խոստման տերը պետք է լինենք». Տիգրան Ավինյան

«Վերջին տարիներին անընդհատ քննարկվել է եղած աղբավայրը փակելու և նոր աղբավայր կառուցելու տրամաբանությունը, և դա անելու՝ հիմնականում վարկային միջոցներով»,- այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դեկտեմբերի 23-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Ըստ նրա, մի բիզնես-մոդելում, որտեղ կա ֆինանսական հոսքերն ապահովելու հնարավորություն, վերամշակումն իրենից ֆինանսական որոշակի ներհոսքեր է ենթադրում, սակայն «տարիների ընթացքում մեռյալ կետից մեկ միլիմետր անգամ այն կողմ չենք գնացել»։
«Մենք պետք է կարողանանք ստանալ երկփուլ մրցույթի տեխնիկական առաջադրանք, որը համայնք-մասնավոր գործընկերության տրամաբանությամբ, մեզ տալու է մի նոր՝ աղբի վերամշակման գործարանի փաթեթ, որը նաև ենթադրելու է Նուբարաշենի աղբավայրի ամբողջական կոնսերվացումը։ Եվ շատ կարևոր է նաև ժամանակը, որովհետև մենք ունենք տված նախընտրական խոստում նուբարաշենցիներին, և մենք էդ խոստման տերը պետք է լինենք...»,- ասել է Ավինյանը։