Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն
![]() ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են․ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն: Հ.Մ-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ-ին, ով Հ.Մ-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը: Այնուհետև, Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, ում առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց վերը նշված անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, ինչին վերջինս համաձայնել է: Արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հզր ՀՀ դրամով վաճառել է Ա.Դ-ին, իսկ Ա.Ղ-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 հզր ԱՄՆ դոլար: Բացի վերը նշված դեպքը, Ա.Ղ-ն Հ.Մ-ին առաջարկել է Երևանում գտնվող մեկ այլ բնակարանի վերաբերյալ, որի սեփականատերը մահացած է, ևս կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել, ինչի արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով խարդախությամբ հափշտակվել է Ռ.Ք-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը, որը սեպտեմբերի 13-ին Հ.Մ-ն 40 մլն 450 հզր ՀՀ դրամով օտարել է Ա.Ա-ին: Գործարքից հետո ստացված գումարից 31 հզր ԱՄՆ դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցվել է Ա.Ղ.-ին: 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և մասնակիցների նկատմամբ»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
