Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

Վրաստանի ընդդիմության կոչը՝ Բրյուսելին

116
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 14:06
Վրաստանի ընդդիմության կոչը՝ Բրյուսելին

2024 թվականի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 կուսակցությունների ներկայացուցիչները դիել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոմիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Եվրոմիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել վրաց ժողովրդին աջակցելու և եվրոպական արժեքները պաշտպանելու համար, փոխանցում է aliq.ge-ն։

Ընդդիմադիրները, մասնավորապես, պահանջել են նպատակային պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավորների նկատմամբ, ովքեր մասնակցում են «քաղաքական ռեպրեսիաներին»։

Հայտարարության մեջ նշվում է՝ Վրաստանը կանգնած է աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ, որը պահանջում է Եվրոմիության անհապաղ գործողությունները։

Հայտարարությունը ստորագրել են.

Նիկա Մելիան - «Կոալիցիա փոփոխությունների համար»,
Թինա Բոկուչավան - «Միասնություն - ազգային շարժում»,
Մամուկա Խազարաձե - «Ուժեղ Վրաստան»,
Զազա Թավաձե - «Վրաստանի համար»: