Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Այ սա պիտի անի իրական մտավորականը, քաղաքագետը»․ Արծրուն Պեպանյան

101
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 10:48
«Այ սա պիտի անի իրական մտավորականը, քաղաքագետը»․ Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գրառումը․ «ՄԻ ԱՐԵՔ
Հայտնի մի անձ սա է գրել՝ «Սիրելի հայժողջան, եթե ձեզ թվում ա, որ մենք պետք ա ընկնենք ձեր ոտքերը, ողջ օրը ձեզ համոզենք, որ դուք սխալ եք, որ ողջ օրը տառապենք ձեզ ուշքի բերելու համար, ապա չարաչար եք սխալվում։ Այդ դուք պետք ա ընկնենք մեր ոտքերը, որ մենք էլ դեռ մտածենք, մեր ժամանակն ու առողջությունը վատնենք ձեզ փրկելու համար, թե ուղղակի հանգիստ դիտենք, թե ոնց եք դուք հերթական անգամ գյաբրլամիշ լինում: Կարճ ու կոնկրետ...»։
Այս գրառումը հավանել է 500-ից ավելի անձ, որից 66-ը իմ ֆեյսբուքյան ընկերներ են։
Իմ այդ ընկերներին հիշեցնում եմ 1926-ին Գարեգին Ն-ի հնչեցրած խոսքը՝ «Մենք վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դեպքերի առարկայական բնույթը, այլ մանավանդ մեր հոգևոր կյանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտության իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշման պիտի ենթարկենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսք կարող է լինել բուժման մասին»:
Այ սա պիտի անի իրական Մտավորականը, քաղաքագետը, և իր պարտքը պիտի լինի գտնել դեռ 1926 թվականին նկատված մեր դժբախտության իրական պատճառները, ճանաչել մեր իսկական վերքերը, ախտորոշման ենթարկել մեր ժողովրդի հոգին և ապա գտնել բուժման հնարը: Եվ ոչ թե...
Իսկ դուք, հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, հուսով եմ հետևություն կանեք իմ այս գրառումը կարդալով»։

Աղբյուրը`   Արծրուն Պեպանյան