«Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է». ԵՄ գործիչներ
Եվրոպացի քաղաքական գործիչները քննադատել են «Վրացական երազանք»-ին՝ նախագահի պաշտոնում Միխայիլ Կավելաշվիլիին ընտրելու կապակցությամբ, փոխանցում է aliq.ge-ն։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի խոսքով՝ «Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է»: Նման ուղերձ է հղել նաև Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը։ Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լոզոն, կիսվել է Միհկելսոնի գրառումով և նշել. «Կեղծ ընտրությունների արդյունքում հավաքված Վրաստանի խորհրդարանը ցանկանում է ընտրել երկրի նոր նախագահ՝ ուլտրաաջ և ռուսամետ․ երբ ամեն օր վրացիները ցույցեր են անում՝ ցույց տալու իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը և Եվրոպային: Իմ լիակատար աջակցությունը Սալոմե Զուրաբիշվիլիին, որ մարմնավորում է վրաց ժողովրդի ձգտումները»: Եվրոխորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն էլ գրել է, որ «Իվանիշվիլին շարունակում է գրավել պետությունը»։
|
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54