Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում: Սկսենք սկզբից. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել: Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ, բայց Աղազարյանը համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում է կատարել Փաշինյանի պահանջը: Նոյեմբերի 19-ին՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստին, Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումն արդեն արձանագրվել է վարչության անդամների միաձայն որոշմամբ, բայց Հովիկ Աղազարյանը համառում է, ու մի բան էլ ինքն է վարչության անդամներին ճնշում, թե իրեն չեն կարող ստիպել մանդատը վայր դնել, այլ կարող են ընդամենը հորդորել: Ավելին՝ Հովիկ Աղազարյանը «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ՝ պահանջելով հրապարակել որոշումը, որպեսզի ինքը «մտածի» մանդատը վայր դնելու մասին: ՔՊ վարչության անդամներն էլ, կարծես, անհարմար դրության մեջ են. քար լռություն են պահում և չեն հրապարակում կուսակցության վերնախավի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց վարչության անդամներից պարզել՝ ինչո՞ւ չեն հրապարակում Աղազարյանի մասով կայացված քաղաքական որոշումը, սակայն վարչության անդամները չեն պատասխանում մեր զանգերին: Ավելի վաղ էլ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էին՝ մեկնաբանելու ոչինչ չունեն, թե Հովիկ Աղազարյանը երբ մանդատը վայր կդնի, կամ երբ կհանրայնացվի վարչության որոշումը: Կարճ ասած՝ Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում»։ |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00