Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ԱրմԼուր»-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը վերջնական որոշում է կայացրել և քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Արթուր Պողոսյանի մասին ասում են՝ ոլորտի լավագույն մասնագետներից է։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ, իսկ 2020 թվականի մայիսի 13-14-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։ Պողոսյանը եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը։ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին։ Արթուր Պողոսյանը հայտարարագրել է 1 բնակարան Լոռու մարզի Վանաձոր համայնքում, նույն համայնքում 2021 թվականին ձեռք է բերել ավտոտնակ։ Դատախազի տեղակալը Երևանում ևս բնակարան ունի, որը ձևակերպվել է որպես հիփոթեք, իսկ հիփոթեքի մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 905 հազար դրամ։ Նախորդ տարի՝ 2023 թվականին, Արթուր Պողոսյանը ձեռք է բերել Honda մակնիշի մեքենա, որն արժեցել է 7 մլն 800 հազար դրամ։ Պողոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 700 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն դրամ, 5 հազար դոլար։ Եկամուտների 3 մլն 980 հազարը վարկ է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից։ Պողոսյանի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 098 հազար դրամ։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00