Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Առողջության պարտադիր ապահովագրությունը տապալվե՞ց, թե՞ հետաձգվեց»․ Ծաղիկ Վարդանյան

137
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ., 16:00
«Առողջության պարտադիր ապահովագրությունը տապալվե՞ց, թե՞ հետաձգվեց»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապահովագրությունը տապալվե՞ց, թե՞ հետաձգվեց։ Հանրության հույսերը առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասուվ սին են՝ առնվազն 2025 թվականի համար:
«Հետաձգելու» պատճառը ներկայացվեց շատ լակոնիկ՝ «փող չկա», իսկ հետաքրքիր է 2023 թվականին չգիտեի՞ն, չէի՞ն կարողանում հաշվարկել, որ 2025-ին «փող չի լինելու»: Ես այդ կարծիքին չեմ և գիտեմ, որ ՀՀ-ում «փող» հաշվողները բավականին պրոֆեսիոնալ են:
Փորձեմ ներկայացնել «ապահովագրական մեդալի» մյուս իրական կողը՝ ապահովագրության ներդրման իրական խոչընդոտներն ու «Հետաձգելու» պատճառները:
Այն որ առողջապահության ոլորտի պատասխանատուները պատեհ-անպատեհ թմբկահարում էին/են այս կարևորագույն ծրագրի մասին, իրենց յուրաքանչյուր կատարած/չկատարած քայլերը կապում ապահովագրության հետ, կարծում եմ հիշում ենք բոլորս:
Չենք մոռանում նաև, որ առողջության պարտադիր ապահովագրությունը դա պետության սոցիալական պարտավորությունն է իր քաղաքացու նկատմամաբ:
Եվ ահա, 2025 թվականի Ազգային Ժողովում Պետական Բյուջեի քննարկման ժամանակ, հետադարձ տրամաբանության սկզբունքով, սկզբում լրագրողները «գուշակում» են, ապա պատասխանատու պաշտոնատար անձանցից ճշտում իրենց գուշակածը՝
2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻ ՄԵԿՆԱՐԿՎԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ:
Իսկ հիմա ըստ էության. այն որ 2025 թվականին ԱՀԱ-ի (ապահովագրության) չմեկնարկելը բխում է առողջապահական ոլորտի շահերից և դա ճիշտ որոշում է, կարծում եմ նույնպես քննարկման ենթակա չէ:
Սակայն հիմնահարցը այս ծրագրի հետագա ճակատագիրն է: Արդյոք կլինի՞ մի ժամամակահատված, որ ՀՀ քաղաքացին ստիպված չի լինի տուն, ավտոմեքենա և այլն վաճառել՝ ուռուցքաբանական կամ սրտային կամ այլ բժշկական ծառայությունների դիմաց վճարելու համար:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները սկսած ՀՀ կառավարությունից մինչև տարբեր միջազգային կառույցներ, հայտարարում էին, որ ջանք չխնայելով «բարեփոխումներ» են իրականացնում ոլորտում և «5 պակաս» են ապահովագրության մեկնարկից: Բայց ստացվեց, որ 2025 թվականին մեկնարկը չի տրվում և դա ունի մի շարք պատճառներ և բացատրություններ, սկսենք «վերևից».
Առողջապահության կառավարիչները հանուն ապահովագրության ներդրման կատարած իրենց արարաների մեջ կարևոր հարցեր են բաց թողել.

Այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամների, երբ շատ ավելի սահմանափակ ծրագրերի մասին էր խոսքը, մասնավորապես՝ էլեկտրոնային դեղատոմսեր, օֆերտա, ԱԱՊ բարեփոխում և այլն, «գետը գաթա չբերեց» և նրանց «օգնության չեկան» ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ այլ կառույցներից:
Աներկբա է, որ ապահովագրության ներդրման «լոկոմոտիվը» առողջապահության նախարարությունն է ստանձնել, սակայն նրանք «մոռացել էին», որ Հայաստանում ֆիսկալ ռեսուրսների (պետական փողի) պատասխանատուն Կառավարության ֆինանսական բլոկն է և, որ Հայաստանում գործող ապահովագրական շուկայի խաղացողները՝ մասնավոր ապահովագրական կազմակերպությունները, ունեն բիզնես, մասնագիտական լայն հմտություններ, էլ չեմ խոսում նրանց լոբբինգի հնարավորությունների մասին»։

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան