Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանը շարունակաբար ապացուցում է, որ չունի խաղաղության գնալու նպատակ». Տաթևիկ Հայրապետյան

92
Երեկ, 17:24
«Ադրբեջանը շարունակաբար ապացուցում է, որ չունի խաղաղության գնալու նպատակ». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման առյուծի բաժինը, սովորույթի համաձայն, նվիրել էր Հայաստանին, Ֆրանսիային ու իհարկե, ԱՄՆ-ին։ Համաձայն իրենց քարոզչության՝ հենց ԱՄՆ-ն է այսօր արգելափակում խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ «պատրաստելով Հայաստանին նոր պատերազմի»։ Այս անհեթեթ ու անհիմն պնդումը ամբողջությամբ բխում է Մոսկվայի շահերից ու համապատասխանում այնտեղից եկող հռետորաբանությանը։ Այս ամենը հավուր պատշաճի չի ընկալվում Վաշինգթոնում, կամ էլ ընկալման դեպքում՝ չկան հստահ հակաքայլեր։ Ադրբեջանը շարունակաբար ապացուցում է, որ չունի խաղաղության գնալու նպատակ, բայց դե շատերին «հարմար չէ» դա հասկանալ․․․»։