Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ.

«Չի կարելի Նիկոլից ավելի Նիկոլ լինել, ամոթ է»․ Արմեն Հովասափյան

38
Այսօր, 00:30
«Չի կարելի Նիկոլից ավելի Նիկոլ լինել, ամոթ է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս մեր քաղաքական դաշտում ու քաղաքականացված հանրության մոտ մի ցցուն տենդենց եմ նկատել․ ուրեմն, հենց էլ շոշափելի անելիք ու խոսելու թեմա չի մնում, բոլորի վեկտորները՝ միջնադարյան տրուբոդուրների սինխրոնությամբ, միանգամից վեկտորվում են դեպի «նախկինները», ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական թիմը։ Սա արդեն զավեշտալի է, քանի որ իրենց լեզվով ասած՝ «իրենք արդեն գաղտնազերծվել են»։
Ուրեմն, էս տենդենցի մեջ հետաքրքրականն այն է, որ այս թեման տիրաժավորվում է որոշակի ապոլիտիկ դեմքերի կողմից, որոնք կամ չեն գիտակցում իրենց ասածի բուն բովանդակությունն ու հնարավոր հետևանքները կամ ուղղակի իշխանությունից պատվեր են ստացել ու փորձում են թեման արհեստական մեծացնել։ Ես հասկանում եմ, որ էս մարդիկ, անկախ իրենց կարգավիճակից ու հանրային դիրք-հեղինակությունից կարող են նիոկլիզմով վարակված լինեն, բայց էդ ամեն ինչը չափ ու սահման ունի, չի կարելի Նիկոլից ավելի Նիկոլ լինել, ամոթ է։
Էս պատվեր կատարողները միմյանց հետ շատ սինխրոն ու պասերով են խաղում՝ մեկը ասեղն է, մյուսը՝ թելը։ Ամբողջովին Նիկոլի տակ պառկած երևույթները դեռ համարձակվում են բարոյականության դասեր տալ ու քաղաքական գնահատակններ հնչեցնել ՀՀ նախագահների հասցեին կամ իրենց արևին խորհրդատվական կենտրոնի դերակատարում կատարել։ Ենթադրում եմ, որ էս հրամանն իջեցվել է ուղիղ Նիկոլայից, որպեսզի թեման աստիճանաբար բացի ու հետագա գործողությունների համար իրենց համար ֆրոնտ ստանա։
Ինձ շատ հետաքրքում ա, որ սրանք անընդհատ արագ-արագ հա դավաճանությունից են խոսում, հասկանո՞ւմ են, կամ գիտակցում են, որ գեղից մարդ կա, ու իրենց բոլորի քայլերն ու արած-ասածը փայլուն հիշում են՝ սկսած դեսպանական հաճույքներն ու մնացած պետական արտոնությունները։ Էդ որ ասում եք՝ «թող Սարգսյանն ու Քոչարյանը քաղաքականությունից դուրս գան», դուրս գան, որ ձեզ նման լուզերները գա՞ն, թե՞ «ռասկալդը» նենց ա, որ պտի «ընդդիմադիր» սեգմենտը ռեբրենդինգ արվի ու դրա համար հստակ թիրախներ կան։ Ճիշտ ա, ձեզ անհայրենիք ու անարժեք ուժեր են պետք, որ երկիրին ու ազգին ոնց ցանկանանք՝ ձևախեղեք, դրա համար էլ ՀՀԿ-ն դարձրել եք առանցքային նշանակետ:
Լսե՛ք, Սերժ Սարգսյանի թողած հսկայական ժառանգությունը՝ երկու հայակական պետությունները, միջազգային կապերը (CEPA-ի մասին առանձին կխոսեմ), պետության վարկանիշը, մշակույթն ու գիտնությունն էլ ձեզ նվեր (այդ թվում էդ ձեր շատ սիրած «80-ականների զենքերը») հատ հատ մսխել ու տվել եք թշնամուն (ի դեպ՝ զենքերն էլ փակած պահեստներով եք տվել, սա հատուկ եմ շեշտում էն դժվար հասկացողների համար)։
Ժողովուրդ ջան, էս երկիրը ծնկի են բերել սրանց նման դավաճան անհայրենիքները։ Ասեմ, որ էս գրածս կարդալու համար հավաքվեք Նիկոլի կոշիկը լիզելու, ասածներիս մասին իրար հետը մի հատ տեղը-տեղին խորաթա կենեք»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան